Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ «ԽՈՍՏՈՒՄ»-Ը

Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ «ԽՈՍՏՈՒՄ»-Ը

1422

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը հասարակությունում լայն արձագանք գտավ։ Մեր ընկալմամբ՝ այն պետք է դառնա հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը ուղղված ևս մեկ քայլ։ Ֆիլմում խաղում են հոլիվուդյան այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Ժան Ռենոն և այլք:

Գործողությունները տեղի են ունենում Կոստանդնուպոլսում։ Առաջին համաշխահային պատերազմը թափ է հավաքում։ Մեծ Օսմանյան կայսրությունը փլուզման եզրին է, իսկ Կոստանդնուպոլիսը աչքի առաջ սուզվում է քաոսի մեջ։ Բժիշկ –ուսանող Միքայել Պողոսյանը մտադրություն ունի ժամանակակից բժշկություն սովորել և վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր հայրենի գյուղը։ Ինչպես Միքայելը, ֆոտոթղթակից Քրիս Մեյերսը նույնպես սիրահարվում է հայ նկարչուհի Աննային։ Սակայն ֆիլմի գլխավոր առանցքը Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներն են, որը և վերապրում են ֆիլմի գործող անձիք:

Չնայած որ ֆիլմը դեռ չի ցուցադրվել կինոթատրոններում և չկա համացանցում, սակայն կայքերում տեղադրվել է պաշտոնական թրեյլերը։ Բանն այն է, որ կինոդիտման ռուսական որոշ կայքերում թրեյլերին կից նկարագրությունների մեջ ոչ մի խոսք չկա հայոց ցեղասպանության և, առհասարակ, հայերի մասին. ֆիլմը ներկայացվում է որպես սիրո մի պատմություն:

Օրինակ ռուսական kino-history.net կայքում ֆիլմը նկարագրվում է հետևյալ կերպ․ «Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրության փլուզման նախաշեմին։ Ֆիլմում երկու հերոսներ են, որոնցից մեկը ամերիկացի Քրիսն է՝ ռազմական թղթակիցը, ով իրեն պատերազմում զգում է, ինչպես առօրյա կյանքում և չի վախենում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ։ Երկրորդի անունը ՄԱՅՔԼ է՝ շատ ընդունակ երիտասարդ ուսանող, որի դեպքում ազգային ավանդույթներն ու ծնողներին տված խոստումը հակադրվում են կյանքի մասին սեփական պատկերացումներին։ Այս երկու տղամարդկանց միավորում է գեղեցկուհի Աննայի հանդեպ սերը»:

Նույնը նաև ռուսական filmpro.ru կայքի պարագայում է՝ «Ֆիլմի հիմքում ամերիկացի լրագրողի, ֆրանսուհու և բժիշկ – լրագրողի սիրային եռանկյունու պատմությունն է, որը զարգանում է Օսմանյան կայսրության փլուզման ֆոնին»:

Հայաստանում ֆիլմի մասին կարծիքները միանշանակ չեն։ Ըստ խմբագիր Գնել Նալբանդյանի՝ չնայած որ ֆիլմում հոլիվուդյան ասղեր են խաղում, այդուհանդերձ ԱՄՆ-ն Թուրքիայի ղեկավարության ձևակերպումների վրա ազդեցություն թողնել չի կարող:

Իսկ լրագրող Արմեն Դուլյանը կասկածում է, որ օտարին կհետաքրքրի ու կստիպի մտածել ցեղասպանության մասին։ «Սպասում էի «Շինդլերի ցուցակի» նման մի բան, կային բոլոր նախադրյալները՝ մեծ փող, լավ դերասաններ, օսկարակիր ռեժիսիոր։ Իմ սպասելիքնեը չարդարացան, եթե սխալվեմ, ավելի լավ»։

Բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծում է, որ ֆիլմը լայն արձագանք կգտնի, քանի որ կինոաշխարհի լուրջ դեմքեր են խառնված:

Հայաստանում ֆիլմի փակ ցուցադրություն տեղի է ունեցել ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա էին գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր:

Թե կկատարի «Խոստում» ֆիլմը իր խոստումը, դեռ ժամանակը ցույց կտա, բայց որ Հայաստանում ֆիլմի հետ կապված ոգևորությունն ու սպասելիքները մեծ են՝ ակնհայտ է:

 

Կորյուն Սիմոնյան

2-րդ կուրս

Կիսվել