Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն

567

Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները ավարտվել են։ Հանդիպումը տևել է մոտ 4 ժամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ տնտեսական կապերի կառուցման եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը գլխավորելու են երեք երկրների փոխվարչապետերը: Մոտ ապագայում ստեղծվելու են նաև աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, որոնք հանդես կգան տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ նախագծերով, ասել է ՌԴ նախագահը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ հանդիպումը կարեւոր էր՝ «մեր տարածաշրջանի հետագա կայուն եւ անվտանգ զարգացման համար:
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է «մեծ դինամիկա» հաղորդել տարածաշրջանի զարգացմանը և ամրապնդել անվտանգությունը:

«Համոզված եմ, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում: Մենք պետք է ձգտենք գտնել այն ոլորտները, որոնք արագ արդյունք կապահովեն», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել: Հաջողվել է ապահովել կրակի դադարեցման ռեժիմը, բայց մնում են մեծաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է
«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ցավոք, այսօր մեզ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, որը ամենացավոտն ու ամենազգայունն է հայկական կողմի համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ հույս ունեմ, որ ամենասեղմ ժամկետներում մեզ կհաջողվի կոնկրետ որոշում կայացնել»,- ասել է ՀՀ վարչապետը։

Կիսվել