Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն դեսպան Անիկա Սյոդերին նշանակել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2014-ից 2019 թվականները Անիկա Սյոդերը Շվեդիայի արտաքին գործերի պետական քարտուղարն էր:
Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի, Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման հարցերով պետական քարտուղարի, Շվեդիայի վարչապետի եւ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնները: