ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ վերադարձի իր կոչը

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ վերադարձի իր կոչը

534

Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Այդ մասին գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Ժողովրդավարությունն անգին է» հոդվածում:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար», – գրել է դիվանագետը:

Կիսվել