Զորավարժությունները չեն վկայում խաղաղ մտադրությունների մասին. Աննա Նաղդալյան

Զորավարժությունները չեն վկայում խաղաղ մտադրությունների մասին. Աննա Նաղդալյան

507

ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը վերաբերող PanARMENIAN.Net-ի հարցին՝ թե հայկական կողմը պատրա՞ստ է հարաբերությունները կարգավորելու, Աննա Նաղդալյանն ասել է.

«Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,-ասել է Նաղդալյանը։

Հայտնի է, որ Կարսում փետրվարի 1-ից թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվելու։

   

Կիսվել