STREET-ART-Ը ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ԱՇՏԱՐԱԿ

STREET-ART-Ը ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ԱՇՏԱՐԱԿ

2919

Արման Ստեփանյանը Աշտարակի հնամյա շինություններից մեկի պատին կապրոնե շշերի խցաններով հավաքել է ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի դիմանկարը: Ըստ նրա` դիմանկարի պատկերումը ոչ միայն ճանաչողական բնույթ է կրում, այլ նաեւ բնապահպանական:

«Ես փորձեցի ժամանակակից արվեստի միջոցով ներդրում ուենենալ նաեւ Աշտարակի բնապահպանակ գործում եւ ինչ-որ չափով ազդել շրջակա միջավայրի մաքրության վրա: Քաղաքի այս հատվածը մատնված էր անուշադրության: Մարդիկ շատ հաճախ աղբ էին թափում՝ չգիտակցելով դրա հետեւանքները: Թեկուզ այս միջոցով պետք է համապատասխան մարմինների ուշադրությունը դարձնել որոշակի տարածքների վրա: Աշխատանքս ապարդյուն չանցավ: Քաղաքապետը նույպես օգնեց՝  լուսավորելով նկարի շրջակայքը: Մարդիկ երեկոյան  հանգիստ կարող են  անցնել այս հատվածով»,- պատմում է Արմանը:

3-4 տարի  Արման Ստեփանյանը ընկերների, հարազատների, հարեւանների եւ տարբեր կազմակերպությունների օգնությամբ հավաքելով մոտ 8000 խցան՝ անցավ աշխատանքի: 1,5 ամիս հետո դիմանակարը պատրաստ էր:

«Որակի վրա այդքան չեմ հիմնվել, համենայն դեպս, սիլիկոնը ամենահարմար միջոցն էր խցաններն ամրացնելու համար: Ժամանակի ընթացքում հնարավոր է խցանները խամրեն որոշ չափով, դրանք էլ կփոխարինվեն ուրիշներով»,-նշում է Արմանը:

Նրա խոսքերով նմանատիպ աշխատանքներ էլի կլինեն` ավելի մեծ մասշտաբով: Չնայած նրան, որ իր սիրելի կերպարը Մոնթե Մելքոնյանն է, նա դեռ չի որոշել՝ ով է հաջորդը. «Չաուշի դիմանկարը հատուկ էր ընտրված: Նա ապրել է Աշտարակում, ապրել ներկայիս փողոցում, որտեղ ես եմ բնակվում»:

Սա Արման Ստեփանյանի առաջին ամենամեծ  արված պատկերն է: Նկարի երկարությունը 3 մետր է, լայնությունը՝ 2 մետր, 10 ս: Տարիներ առաջ այս ֆորմատի ավելի փոքր չափսի աշխատանքներ է հավաքել. հատկանշական է «Կիլիկիա» գարեջրի խցաններով հավաքած հայկական զարդանախշերով գորգը:

 

Լուսինե Թադևոսյան

4-րդ կուրս

Կիսվել