Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, մահացել է 3 մարդ, ապաքինվել է 293 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168300 է, որոնցից 4221-ը՝ վարակակիր:
Կա 3126 մահացած և 160169 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 784 մարդ։