Պատերազմը արցախադրբեջանական շփման գծում սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Թշնամին սկսել է ակտիվ հրթիռակոծել ինչպես ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ մեծ ինտենսիվությամբ կրակ է բացվել խաղաղ բնակչության, բնակավայրերի, մշակութային նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Պատերազմը տևել է 44 օր։
Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները պատերազմի հենց առաջին օրերից հանդես են եկել կոչերով, որոնց բովանդակությունը գրեթե նույնն էր՝ անհապաղ կրակի դադարեցում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում կազմակերպությունն արձանագրում է, որ բազմաթիվ նամակներ է ստանում մարդկանց խոշտանգումների, բազմաթիվ քաղաքացիների, բնակավայրերի կորուստնեի մասին։ Պայմանավորված իրենց ստացած տեղեկություններով պատերազմի մասին՝ Կարմիր խաչի միջազգգային կոմիտեն կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը, պաշտպանել խաղաղ բնակչությանը։
Կարող ենք այստեղ նկատել, որ կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, առաջինը շեշտում է խաղաղ բնակչության պաշտպանությունը և կարքիների գնահատումն ու օգնությունը տուժածներին։
Արցախյան հարցի բանակցային գործընթացների համար է գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահող պետությունների ղեկավարները կամ պաշտոնատար անձիք մի քանի անգամ հրադադարի կոչեր են հնչեցրել։ Առաջին անգամ մարդասիրական հրադադար հաստատվել է հոկտեմբերի 10-ին, որը կյանքի չի կոչվել։ Երկրորդ անգամ հրադադարի հաստատման փորձ եղել է հոկտեմբերի 18-ին, սակայն ձախողվել է։ Նախատեսվում էր մարդասիրական հրադադարի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ իրականացնել զոհվածների դիերի, հետո նաև ռազմագերիների փոխանակում։
Մարտական գործողությունների ժամանակ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ «Սմերչի» հրթիռ է պայթել։
Հոկտեմբերի 12-ին՝ հրադադարի հայտարարությունից հետո, զրուցել ենք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ, ով նշել է, որ պատերազմի առաջին օրերից կազմակերպությունն առաջարկել է հակամարտող կողմերին հանդես գալ որպես միջնորդ երկու երկրների միջև։ Կազմակերպությունը ողջունել է հրադադարի հայտարարությունը, սակայն Զառա Ամատունին նշեց նաև, որ լիարժեք գործողություններ իրականացնելու համար կրակի դադարեցում է անհրաժեշտ, որը դեռևս այդ օրերին բացակայում էր։ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հանդիպել է կողմերի հետ, սակայն մարդասիրական գործողությունները չեն սկսվել, քանի որ հրադադարը չի պահպանվել։ Կողմերին փոխանցվել է, որ դիակների, գերիների փոխանակումը կսկսվի միայն անվտանգության հստակ երաշխիքների ձեռքբերման դեպքում, որն էլ հրադադարի պահպանումն է, այլ դեպքում աշխատանքները չեն կարող իրականացվել։ Կազմակերպության կողմից ուղարկվել էհումանիտար օգնություն՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, 1000 լիտր ձեթ, ներքնակներ և այլ։ (Տվյալները փոխանցել է Զառա Ամատունին)
Ըստ էության՝ այս ժամանակահատվածում էլ չի հաջողվել կազմակերպությանն իրականացնել կարիքների գնահատում, տուժածների ճշգրիտ թվեր, գերիների և դիակների փոխանակում։
Պատերազմի ընթացքում Կարմի խաչի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել 29-ը դի, որոնց ճնշող մեծամասնությունը անճանաչելի են եղել։ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտարարեց նաև, որ քննչական խումբ է ներկա եղել դիակների վերադարձին։ Նա նշեց, որ 29-ը դիերից հարազատները դեռևս ճանաչել են 4-ին։
Հետագայում հայտարարությամբ հանդես է եկել նաև ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը՝ կարևորելով հրադադարի պահպանումը։ Իր ելույթն ավարտել է մի կնոջ պատմությամբ, ով ինչպես մանկության տարիներին, այնպես էլ հիմա անտառներում կամ նկուղներում է պատսպարվում պատերազմի պատճառով։
Նորից պիտի նկատենք, որ բոլոր հայտարարություններում առանձնացվում է մարդու գործոնը ու նրա անվտանգությունը։
Պատերազմի սկզբում ու ընթացքում թեժ մարտերի պատճառով կազմակերությունը ներգրավված չի եղել հումանիտար գործողություններում, հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով կողմերին պահպանել մի քանի անգամ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները։
Այդ օրերին Հայսատանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես նշել է, որ Կարմիր խաչն անհապաղ պիտի իրականացնի իր առաքելությունը ռազմի դաշտում, բայց հրադադարը չի պահպանվում։
Ընդգծենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մշտապես կապի մեջ է եղել միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Կարմիր խաչի։ Սակայն պատասխանը միշտ նույնն է եղել՝ պետք է պահպանվի հրադադարը։
Պատերազմի ընթացքում փաստեր արձանագրվեցին այն մասին, որ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում են արգելված զինատեսակներ։ Քանի որ նման դեպքերը եղել էին հիմնականում խաղաղ բնակչության և բնակավայրերի ուղղությամբ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դատապարտեց բոլոր ոտնձգությունները Արցախի բնակչության հանդեպ։
Հայտարարությունների կամ կոչերի բովանդակությունը բավական ‹‹մեղմ›› է, դրանցում չկան լուրջ պահանջներ կամ կողմերին զգոն պահելու արտահայտահայտություններ։ Վերջին հայտարարությունը պայթուցիկ, արգելված զենքերի մասով, որն արվել է, դրանում նշվում կամ ենթադրվում է, որ նման զենքերի կիրառումը կարող է հանգեցնել միջազգային մարդասիրական օրենքի խախտմանը։
Որևէ հայտարարություն փաստեր չի արձանագրել, հետևությունների չի հանգեցրել կողմերի համար, ինչպես նաև չեն եղել ‹‹սանձահարող›› կամ սպառնալիք պարունակող կոչեր։
44 օր տևած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին հայտարարություն, որով վերջ դրեցին ռազմական գործողություններին։ Որոշակի հստակեցում կար հայտարարության մեջ տարածքների հետ կապված, առանձին կետով նշվեց նաև ռազմագերիների և դիերի փոխանակման հարցը, որը մոտ ապագայում պիտի կատարվի։
Հայտարարությանը միանգամից արձագանքեցին միջազգային կազմակերպությունները՝ ողջունելով կրակի դադարեցումը շփման գծում։
Հետագայում խաղաղապահ զորքերի տեղակայման գործընթացին զուգահեռ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ինչպես նաև Հայաստանի գրասենյակը անցան գործի։ Այստեղ ընգծենք, որ կոչով Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո Կարմիր խաչի միջազգային կազմակերպության թիմը մեկնել է Ստեփանակերը, այս մասին ասել է Զառա Ամատունին։ Հիմնական նպատակը՝ առաջին օգնության ցուցաբերումն է, սննդի ապահովումը և տեղում ծանոթանալ իրավիճակին ու ներգրավվել աջակցության ծրագրերում։ Ընդգծենք, որ եռակողմ հայտարարությունից հետո կազմակերպությունն արագ արձագանքեց։ Այցելելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջ՝ թվերով կարող ենք ծանոթանալ կատարված աշխատանքներին։
Նոյեմբերի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը, ով ընդգծեց, որ դիերի հավաքման հետ կապված դժվարությունները շատ են, քանի որ հատկապես՝ առաջնագծում, որտեղ մարտեր են ընթացել, տարածքը ականապատված է։ Նա արձանագրեց, որ իր ունեցած վերջին տվյալներով մոտ 200 դի է փոխանցվել։
Ռուս խաղաղապահների աջակցությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նույն կերպ նաև համագործակցելով ռուսական կողմի հետ՝ կատարվում են ականազերծման աշխատանքներ։
Կարող ենք նշել, որ ռուսական կողմը լիարժեք վերահսկում է ցանկացած գործողություն, որ տեղի է ունենում Արցախի շուրջ։ Դրանով պայմանավորված մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում քայլեր ձեռնարկել ռազմագերիների վերադարձի կամ տեսակցության հետ կապված։
Պատերազմի օրերին, ինչպես նշել է Զառա Ամատունին այց գերիներին իրականացվել է, բայց ներկա պահին որևէ հստակ ինֆորմացիա տրամադրել միջազգային կազմակերպության անունից չի կարող, քանի որ կողմերն էլ դեռ վերջնական ցուցակներ չեն ներկայացրել։ (27.11.2020-ի դրությամբ)
Այժմ թվերով արձանագրում ենք կատարված հումանիտար աշխատանքները։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի տրամադրվել են սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։
Նման տվյալներ կարելի է գտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Հայաստանի Կարմիր խաչի ընկերության պաշտոնական էջերում։ Նման օգնությունն անգնահատելի է, սակայն կան բազմաթիվ անհետ կորածներ ու ռազմագերիներ, որոնց հարցը բաց է և պարզապես հնչում են մեկնաբանություններ, շատերն էլ խուսափում են անդրադառնալ այս հարցին։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ գերիներն ավելի շատ են, քան հայտարարում է Ադրբեջանը։ Արտակ Բեգլարյանը նաև նշել է, որ ամեն օր թարմացվում են իրենց ցուցակները գերիների մասով ու իրենց տվյալներով մոտ 60 ռազմագերի կա, որոնց ինքնությունը գրեթե բոլորինը պարզված է։ Արտակ Բեգլարյանը նշում է, որ բոլոր փակ զեկույցները տրամադրվել են հնարավոր բոլոր միջազգային կազմակերպություններին։
Սակայն դեռևս Կարմիր խաչի կողմին չի հաջողվում տեղեկություններ ստանալ ռազմագերիների մասով կամ գոնե որոշակի ժամկետներ։ Նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակությունը վարչապետին ներկայացրել է իրենց կատարած աշխատանքները, պատմել են նաև ռազմագերիների հետ տեսակցության մանրամասները։ Ռազմագերիների հետ կապված աշխատանքների մասով Կրամիր խաչի հիմանական մեկնաբանությունն այն է եղել, որ կողմերը դեռևս ցուցակներ չեն տրամադրել, բայց կան փաստեր, որոնք արդեն նշեցինք, այլ բան են ասում։
Կա մի կարևոր դրվագ ևս ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը տրամադրել է գերության մեջ գտնվող անձաց ցուցակ, որին ևս անդրադարձ չի կատարվել։
Բայց մի բան միանշանակ է՝ ռուսական կողմն է վերահսկում իրավիճակը, քանի որ վերջին անգամ ռազմագերիների փոխանակման հարցով եղել է ‹‹բոլորը բոլորի դիմաց›› առաջարկը։ Հետագայում պարզ դարձավ, որ նման պայման առաջարկել է ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Կողմերը նման առաջարկն ընդունել են։ Սակայն այս տարբերակը հստակ պայմաններ չի նշում, կարելի է ենթադրել, որ նման պայմանի կիրառումը կարող է հանգեցնել ահաբեկիչների հանձնմանը Ադրբեջանին․ սա կնշանակի կորուստ՝ ապացույցների մասով։
Դեկտեմբերի 4-ի գիշերը Խրամորթ գյուղի 2 բնակիչներ են գերեվարվել արտերից վերադառնալիս։ Խաղաղապահ զորքի՝ Ռուստամ Մուրադովի բանակցություններից հետո, երկու բնակիչներին տեղափոխել են Երևան։
Ռուսական իշխանությունն էլ իր հերթին ‹‹առաջ անցնելով›› միջազգային բոլոր կազմակերպություններից հարցը լուծում է իր ձևով։ Այս մասով հայտարարություն է արել ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նշվել է, որ գերիների հարցով զբաղվում է ՌԴ-ն։
Դեկտեմբերի 14-ին 44 հայ ռազմագերիներ Ադրբեջանից Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ վերադարձան Հայասատան, հայկական կողմը երկու գերի է փոխանցել Ադրբեջանին, որոնք սակայն որակված չէին՝ որպես ռազմագերիներ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ներկա պահին ՀՀ են վերադարձել այն անձինք, որոնց ինքնությունը հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Ադրբեջանը։
Դեկտեմբերի 20-ին որոնողական աշխատանքների արդյունքում 70 օր անհայտության մեջ գտնվել են 6 զինծառայողներ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին՝ Վլադիմիր Պուտինին, նաև Ռուստամ Մուրադովին աշխատանքների համար, այս համատեքստում որևէ խոսք չկա կազմակերպության վերաբերյալ։
Դեկտեմբերի 28-ին ՌԴ-ի և Կարմի խաչի համատեղ ջանքերով Հայաստան է վերադարձել 4 հայ գերիներ։
Այստեղ ևս կարող ենք արձանագրել ռուսական կողմի անմիջական ներգրավվածությունը, և Կարմիր խաչի՝ որպես կատարող հանդես գալը։ Բայց հիմանական գործընթացն իրականացնում է ռուսական կողմը։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը այս օրերին հիմնականում զբաղվում է տուժածներին օգնելու հարցերով, տների վերանորոգմամբ, կենցաղային իրերի տրամադրմամբ։ Ռազմագերիների փոխանակման գործընթացի ժամանակ միշտ չէ, որ նշվում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործոնը, ինչը առիթ է տալիս մտածելու, որ կազմակերպության հիշատակումը կրում է ձևական բնույթ, այս մտքին հանգեցնում է նաև կազմակերպության լռությունը, ոչ հստակ պատասխանները ռազմագերիների կամ անհետ կորածների մասով։ Այսօր էլ գերության մեջ գտնվողների, անհետ կորածների ծնողների , հարազատների բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր զորամասերի, կառավարության շենքի, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի առաջ։ Կազմակերպեւթյունը չի արձագանքել նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանում կան ձերբակալված հայ զինվորականներ, ովքեր, սակայն, չեն կարող համարվել ռազմագերիներ, քանի որ նրանք որակվում են որպես ահաբեկիչներ։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն այսօր էլ շարունակում է իր աշխատանքները ռազմական գործողությունների բոլոր տեղանքներում։ Նախատեսվում է նաև առաջիկայում ավելացնել գրասենյակներ Արցախում և Ադրբեջանում։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ պատեազմի ողջ ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հանդես է եկել կոչերով, բարձր դասելով մարդուն ու նրա իրավունքները։ Սակայն գործնականում աշխատանքները սկսվել են միայն հետպատերազմական շրջանում։
Արձանագրենք պատերազմի ընթացքում կատարված աշխատանքը․
Հաջողվել է 29 դի վերադարձնել․
Մարդասիրական օգնություն է հասցվել տուժածներին․
Այցելել են մի քանի ռազմագերիների․
Կապ է պահպանվել բոլոր պետական կառույցների հետ, հավաքագրվել է տեղեկատվություն ստեղծված իրավիճակի հետ կապված․
Եռակողմ հայտարարությունից հետո աշխատանքները շարունակվում են տեղում, ներկա պահին կատարվում են գնահատման աշխատանքներ, կառավարության կողմից տրամադրված քարտեզի օգնությամբ իրականացվում են անհետ կորածների որոնողական աշխատանքներ, ականազերծում, նաև օգնություն են տեղափոխում տուժածներին թե՛ ՀՀ-ում ապաստանածներին, թե՛ Արցախում։
Դեկտեմբերի վերջին Կարմիր խաչի և Ռուսաստանի Դաշնության համատեղ ջանքերով ՀՀ են վերադարձել մոտ 50 հայ գերիներ։ Ներկա պահին որոնողական աշխատանքները Արցախում շարունակվում են։
Բոլոր ցուցակները ռազմագերիների հետ կապված և՛ ՀՀ ՄԻՊ-ը, և՛ Արցախի ՄԻՊ-ը տրամադրել են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, բայց դեռևս ցուցակները չեն հաստատվում ո՛չ կոմիտեի կողմից, ո՛չ էլ Ադրբեջանի։ Հստակ թվեր ու ժամկետներ չեն նշվում։ Արձանագրենք, որ պատերազմի օրերին՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների ծավալները, Կարմի խաչի միջազգային կոմիտեին չի հաջողվել լուրջ քայլեր ձեռնարկել, բայց հետպատերազմական շրջանում կոմիտեն իրականցնում է մարդասիրական օգնություն, շինարարական աշխատանքներ, կարիքների գնահատում, ֆինանսական օգնություն։ Ռազմագերիների մասով հիմնական ‹‹խաղացողները›› Ռուսաստանն է և Ադրբեջանը։
Էլենիտա Սարգսյան
4-րդ կուրս
Էլենիտա Սարգսյան
4-րդ կուրս