2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու նախնական հրահանգավորում և ուսումնավարժության փորձ։
Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ուսումնավարժության ընթացքում և փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում` փորձի ժամանակ, գործարկվելու է ազդարարման շչակը։
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը և հորդորում ենք չանհանգստանալ»,-գրված է հաղորդագրության մեջ։