«Սանթուրի գրավիչ ձայնին դիմանալ և չսիրահարվել անզոր էի». սանթուրահար Լուսինե Մանգասարյան

«Սանթուրի գրավիչ ձայնին դիմանալ և չսիրահարվել անզոր էի». սանթուրահար Լուսինե Մանգասարյան

1826

Սանթուրը լարային հին նվագարան է, որը նվագում են հատուկ փայտիկներովՈւնի սեղանաձև իրան, մետաղյա լարեր: Սկզբում կոչել են «սանդիղ» և հիմնականում նվագել արքունիքում, այնուհետև վերանվանել են սանթուր

Սանթուրահար Լուսինե Մանգասարյանը «Journalist.am»-ին պատմում է իր գործիքի առանձնահատկության և նվագախմբում հանդես գալու մասին:

Երաժշտական դպրոցում սովորել և ավարտել եք դաշնամուրի բաժինը, ինչպե՞ս ստացվեց, որ սեր առաջացավ սանթուրի նկատմամբ և սկսեցիք նվագել այդ գործքով:

-Սերը շատ հանկարծակի է եկել։ Սանթուրը այնպիսի գրավիչ ձայն ունի, որ դիմանալ և չսիրահարվել անզոր ես։ Դե ես ել սիրահարվեցի իր ձայնին։ Կարելի է ասել՝ դա սեր էր առաջին հայացքից։

Իսկ ինչպիսի՞ն էր տան անդամների, ընկերների արձագանքը, երբ առաջին անգամ նրանք լսեցին և տեսան, որ Դուք սանթուր եք նվագում:

-Տան անդամների և ընկերների արձագանքը միայն զարմանքն է եղել և հիացմունքը։ Շատ տպավորված էին գործիքով։

անդես եք գալիս  նաև «Նովա» նվագարանների անսամբլում: Արդյո՞ք  նվագախմբի կազմում Ձեր սոլո համարները շատ են լինում:

-«Նովա»-ն նվագախումբ է,  այսինքն` մենք խումբ ենք և չենք փորձում առանձնանալ երևալու համար, այլ փորձում ենք մեկս մյուսին լրացնել։ Իսկ գործիքը իր ձայնային տեմբռով արդեն իսկ տարբերվում է մյուս գործիքներից, դա չնկատելը արդեն անհնար է։

«Սանթուր» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է 100 լար: Ձեր գործիքը ևս  կազմվա՞ծ է 100 լարից:

-Այո՛,  «սանթուր» պարսկերենից նշանակում է 100 լար։ Բայց 100 լարանի սանթուր դեռ չի եղել։ Կա կարծիք, որ գործիքը սանթուր են անվանել բազմալար լինելու պատճառով։ Իսկ իմ սանթուրը ունի 63 լար:

Գործիքը նվագում եք հատուկ փայտիկներով, ի՞նչ կառուցվածք ունեն դրանք:

-Փայտիկները լինում են մի քանի տեսակի` մետաղական, փայտե և այլն։ Տարածված է փայտե տարբերակը։ Փայտիկի ծայրին ամրացված է կաշի ձայնային տեմբռը՝ ավելի թավ լինելու համար։ 

Չինաստանում եղավ Ձեր առաջին կարևոր բեմելը: Ի՞նչ արձագանքներ ստացաք արտասահմանի հանդիսատեսից նվագարանի այս տեսակի վերաբերյալ:

-Արձագանքները շատ հաճելի էին։ Բոլորին տպավորեց և հետաքրքրեց գործիքը:

-Դուք դասավանդում եք նաև երաժշտական դպրոցներում: Ինչպե՞ս է ստացվում երեխաների մոտ սեր առաջացնել գործիքի հանդեպ:

-Առաջին հերթին պետք է երեխաները սիրեն ուսուցչին, ապա` գործիքը, քանի որ ուսուցչից շատ բան է կախված։ Իսկ գործիքը չսիրելն ուղղակի անհնար է։ Այն թե՛ տեսքով և թե՛ ձայնով գրավում է բոլորին։

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել