ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Ալիխանյանը, ով որոշել է ժուռնալիստիկան համատեղել միջազգային հարաբերությունների հետ, վստահում է սեփական ուժերին և հստակ քայլերով գնում է իր երազանքների ետևից:
–Ինչպե՞ս ընտրեցիք ժուռնալիստի մասնգիտությունը:
-Մասնագիտությունս ինձ դեռ մանկուց է հետաքրքրել: Հիշում եմ՝ երբ հասակակիցներս մուլտֆիլմեր էին դիտում, ես այդ ժամանակ լուրերի հերթական թողարկումներին էի հետևում: Անգամ նայում էի լուրերի նախորդ թողարումները, որպեսզի իմ պատրաստած փոքրիկ ստուդիայում ընտանիքիս անդամների համար կարդայի լուրերը: Տարիքի հետ հակացա, որ հենց ինձ համար է այդ մասնագիտությունը ու սկսեցի այն ավելի խորքային ուսումնասիրել: Ուստի կարող եմ ասել, որ մանկության երազանքները հասուն տարիքում դառնում են նպատակներ: Եկել եմ ժունալիստրիկայի ֆակուլտետ նպատակնեիս հետքերով:
–Լրագրության ո՞ր ճյուղն եք նախընտրում:
-Ինձ տեսնում եմ հեռուտատեսությունում: Այն համարում եմ լրագրողի համար ինքնարտահայտման լավագույն միջոց: Հետքրքրված եմ միջազգային ժուռնալիստիկայով: Այդ իսկ պատճառով մտածում եմ հաջորդ տարի ընդունվել նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Կարծում եմ՝ եթե համադրեմ երկու մասնագիտությունները՝ իսկապես հետաքրքիր բան կստացվի:
–Իսկ ինչո՞ւ հեռուստատեսություն, այլ ոչ թե ռադիո կամ առցանց մեդիա:
-Ռադիոյում ամեն բան ունկնդրին մատուցվում է ձայնի միջոցով, իսկ արդեն հեռուստատեսությունում ունենք պատկեր, ինչը, կարծում եմ, գերազանց առավելություն է: Կարևորում եմ ոչ վերբալ շփումը, այսինքն՝մեծ ուշադրություն եմ դարձնում ժեստերին, միմիկաներին, քանի որ հաճախ դրանք մեր մասին ավելի շատ բան են պատմում, քան խոսքերը: Հեռուստատեսության այդ առավելությունը ինձ գրավում է, ուստի նախապատվությունս տալիս եմ հենց հեռուստատեսությանը:
–Ամենից շատ ի՞նչն եք սիրում Ձեր մասնագիտության մեջ:
-Սիրում եմ այն ակտիվությունը, որն իմ մասնագիտության մի մասն է կազմում: Մասնագիտական գործունեության ընթացքում կարող եմ շփվել տարբեր մարդկանց հետ, որն ինձ համար իսկապես հետաքրքիր ու կարևոր է:
–Ձեզ համար հեռուստամեկնաբանի երկու իդեալ հայկական լրատվադաշտում:
-Անի Զաքարյան և Քրիստինե Ալագուլյան:
–Եթե ժամանակը ետ տայի, կընդունվեի…
-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
–Տեղյակ եմ, որ դեռ մանկուց գրել եք բանաստեղծություններ: Երբևէ մտածե՞լ եք դրանք տպագրելու մասին:
-Սիրել և սիրում եմ բանաստեղծություններ գրել: Տպագրելու մասին միշտ մտածել եմ, սակայն ոչ հիմա: Հիմա աշխատում եմ հմտանալ մասնագիտութանս մեջ: Իսկ ահա բանաստեղծություններ գրելը մնում է ու կմնա իմ հոբբին:
Մերի Սահակյան
2-րդ կուրս