2021 թվականի նորաձևության միտումները

2021 թվականի նորաձևության միտումները

4008

Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է հագուստի նոր ոճ ու ճաշակ։ 2021 թվականի համար աշխարհի դիզայներներն  իրենց առաջարկություններն  են ներկայացրել, որոնցում
հիմնական սկզբունքն ու առաջնահերթությունը էլեգանտ զսպվածությունն ու տեղաշարժվելու ազատությունն են:

Ոճաբան Անահիտ Մարգարյանը journalist.am-ի ընթերցողների համար բացահայտել է 2021թ.-ի գարուն-ամառ սեզոնի  թրենդներն ու հակաթրենդները:

Հարմարավետությունը` 2021-ի  մեգաթրենդ

«Նախ նշեմ, որ 2021 թվականի թերևս ամենամեծ թրենդը հարմարավետությունն է։ Ամբողջ աշխարհը ապրեց պանդեմիա, նորաձևությունը ևս չէր կարող հետ մնալ այդ թեմայից, այդ իսկ պատճառով նորաձևության ոլորտ մտան ամենահարմարավետ հագուստները՝ սպորտային կոստյումներ, տրիկոտաժե հագուստներ, ամբողջությամբ լայն իջնող տաբատներ։

2021 թվականի գարնանը և ամռանը նորաձև են լինելու օվկիանոսի թեմատիկայով հագուստները. դա ևս կապված է պանդեմիայի հետ: Քանի որ մենք տանն էինք, ճանապարհները փակ էին, և հնարավորություն չկար ծով գնալու, բրենդները որոշեցին այդ զգացողությունը մարդկանց փոխանցել հագուստի միջոցով։ 

Այս թրենդը հատկապես կարող եք նկատել Versace բրենդի մոտ, երբ Իրինա Շեյքը  ջրահարսի կերպարով է ներկայանում։     

2021 թվականի թրենդները ավելի շատ կենտրոնացած են կանանց հագուստի վրա առկա դեկոլտեյով։Այսինքն՝ դիզայներները առաջարկում են վերևի հատվածում գեղեցիկ բացվածքներով հագուստ կրել, իսկ ներքևում՝ ամբողջությամբ լայն տաբատներ։

Բայց կա մեկ բացառություն, այս տարի լայն իջնող տաբատներից զատ նաև շատ նորաձև են սուպեր մինի երկարության կիսաշրջազգեստները, և եթե չեք ցանկանում շատ վուլգար տեսք ստանալ, ապա խորհուրդ եմ տալիս մինի կիսաշրջազգեստների հետ վերևում կրել համեմատաբար փակ հագուստ։

2021 թվականի գարնանը և ամռանը բավականին նորաձև են լինելու բռա տոպերը։ Դիզայներները առաջարկում են դրանք կրել և´ հագուստի տակից, և´ հագուստի վրայից։

Պրինտներից նորաձևությունը չեն լքելու Tie-dye պրինտը, տարբեր նշանակության, գրվածքներով պրինտները:

Զգեստներից նորաձև են լինելու դարսերով և տրիկոտաժե տարբերակները։

Եթե խոսենք գարնանային վերարկուներից, ապա ամենաակտուալ տարբերակը մաքսի երկարություն ունեցող թրենչն է։

Կոշիկներից ակտուալ են լինելու հաստ տակացույով կիսաճտքավոր կամ երկարաճիտ կոշիկները, ամռանը՝ հաստ տակացուով սանդալները»։

Տարվա    աքսեսուարնեը

«Աքսեսուարներից ակտուալ են լինելու շղթաները ՝ շղթա-գոտիները, շղթա վզնոցներն ու թևնոցները, սև դիմակները, դեղին պայուսակները, մազերի վրա կապվող շարֆիկները»։

Տարվա գույները

«2021 թվականի գլխավոր գույները ՝ դեղին և մոխրագույն։

2021 թվականի գարուն-ամառ ակտուալ գույններից են՝ նարնջագույնը, պաստելային վարդագույնը, ազնվամորու գույնը, վառ կամ պաստելային կանաչը»:

Հակաթրենդներ

«2021 թվականի հակաթրենդներից են համարվում խեցիով պատրաստված աքսեսուարները, բերմուդա շորտերը, լոգոյով շապիկները»։

Լուսանկարները` Անահիտ Մարգարյանի ինստագրամյան էջից

Լենա Կարապետյան

2-րդ կուրս

Կիսվել