Այն ընթացքում, երբ երեխաները անձեռնմխելիությունից դուրս մնացին, առաջացավ միտում՝ ստեղծելու՝ բռնությունից զերծ մնալու կառույց։ Ամենից կարևորը երեխաներին չվնասելու սկզբունքին ծանոթանալն է, նաև՝ գործնականորեն կիրառումը։ Մեր հարևանների կամ ծանոթների շրջանակներում հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երեխաներին ճնշում կամ բռնության են ենթարկում։ Հայաստանյան իրականության մեջ կան նաև հաղորդումներ, որոնք բարձրաձայնում են, ներկայացնում երեխաների պատմությունները, ցավոք, կան լրագրողներ, ովքեր էթիկական ակզբունքներ հաշվի չառնելով՝ ցուցադրում են երեխաների լուսանկարները կամ վիդեոհոլովակները( Կիսաբաց լուսամուտներ, Սուր Անկյուն)։
Հարց է առաջանում՝ ինչու են երեխաները բռնության ենթարկվում և ինչպես պաշտպանել նրանց։
Հասկանանք ՝ Հայաստանյան մեդիա իրականությունը և բռնությունը։
Ցավոք Հայաստանում երեխաները հաճախ են ենթարկվում բռնության, պատճառները խիստ տարբեր են։ Վերջին տվյալներից մեկը մոր և պապիկի կողմից կիրառված բռնությունն էր վեց երեխաների նկատմամբ։ Ցավոք, նրանցից մեկը նույնիսկ մահացավ։
Մեդիան միջոց է տեղեկացնելու՝ հաճախ այն հակառակ էֆեկտն է ունենում։
Ի՞նչ արձագանք են գտնում լուսաբանումները։
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:
Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը:
Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր տարբերակներից։
Երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները: Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է երեխայի նկատմամբ բռնությունը, այդ թվում, եթե դա տեղի է ունեցել ընտանիքում: Առավել դատապարտելի է այն, երբ բռնությունը գործադրվում է երեխաների նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակի ուժով առավել խոցելի են և ունեն պաշտպանության առավել մեծ կարիք:
Սովորենք Երեխաների՝ բռնությունից զերծ մնալու իրավունքը։
Յուրաքանչյուր երեխա առողջ և բռնություններից զերծ կյանքի իրավունք ունի: Այնուամենայնիվ, աշխարհում յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, սեռական և հուզական բռնությունների զոհ, տառապում բռնության անդարձելի հետևանքներից:
Երեխաների նկատմամբ բռնությունը արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով և ազգային օրենքներով։ Ռուսական օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության տարբեր ձևեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի դեպքում. վարչական կամ քրեական։
Բռնությունը երեխաների նկատմամբ կարող է հիմք ծառայել ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց քաղաքացիական-իրավական պատասխանատվության ենթարկելու համար, համաձայն ՌԴ-ի ընտանեկան օրենսգրքի (ծնողական իրավունքներից զրկում կամ սահմանափակում, երեխայի կյանքին կամ առողջությանը անմիջական վտանգի առկայության դեպքում երեխայի խլում)։
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝
- Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
- Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։
Անհրաժեշտ է ստեղծել ոլորտի տարբեր ճյուղերի միջև համագործակցության կանոնակարգեր և բռնությունից տուժած երեխաներին համապատասխան ծառայություններ ուղղորդելու ընթացակարգեր. ներկայումս այդպիսի կանոնակարգերը ընդգրկուն չեն, և առկա են սակավաթիվ ծառայություններ։ Բարեփոխումները պատշաճ մշտադիտարկելու և այս ոլորտում հաջողությունները գնահատելու համար անհրաժեշտ է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները համակարգված և պարբերաբար հավաքագրել ու վերլուծել։
Լիանա Հակոբյան
4-րդ կուրս