ԵՊՀ-ում կազմակերպվել է հրաձգության ներֆակուլտետային առաջնություն

ԵՊՀ-ում կազմակերպվել է հրաձգության ներֆակուլտետային առաջնություն

1103

Մարտի 3-ին ԵՊՀ-ի ՈՒԽ֊ի սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեց հրաձգության ներֆակուլտետային առաջնություն։ Առաջնությանը  21 ֆակուլտետներից  մասնակցեցին  8-ը` աշխարհագրության, ռուս բանասիրության, ժուռնալիստիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, ռադիոֆիզիկայի, ԻԿՄ-ի և իրավագիտության ֆակուլտետները։ Առաջնության արդյունքում պարզվեց, թե ովքեր կներկայացնեն իրենց ֆակուլտետը «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունում։

Այսպիսով «Արի՛ մրցենք»-ին իրենց ֆակուլտետները կներկայացնեն`

Մարկոսյան Ռադիկ` Աշխարհագրություն,

Ղազարյան Կարինե` Ռուս բանասիրություն

Մկրտչյան Միլենա` Ժուռնալիստիկա

Թանյան Ալիսա, Փոզիկյան Միտուշ` Մաթեմատիկա և մեխանիկա

Մահտեսյան Արտաշես, Հովսեփյան Լիլիթ` Կենսաբանություն

Ավագյան Եղիշե, Արշակյան Ադրինե` Ռադիոֆիզիկա

Խաչատրյան Վահե, Բաղդասարյան Լիանա` ԻԿՄ

Անտոնյան Միլենա,  Պողոսյան Դավիթ` Իրավագիտություն։

«Հատկապես այս ժամանակահատվածում պետք է շատ ուշադրություն դարձնենք հրաձգությանը և մեր հմտությունները կատարելագործենք։ Դե իսկ այս մրցաշարը այդ  հնարավորությունը տալիս է ուսանողներին»,-Journalist.am-ի հետ զրույցում նշեց ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնող Մ.Մկրտչյանը։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովի պատասխանատու Ն. Թորանյանը նշեց, որ սա սպորտի հանձնաժողովի գործունեության մեկնարկն էր. «Նմանատիպ ներֆակուլտետային առաջնությունները հնարավորություն են տալիս ուսանողներին փորձել իրենց ուժերը տարբեր մարզաձևերում, կտրվել լսարանային դասերից և ուսանողական կյանքը դարձնել ավելի հետաքրքիր: Վստահ եմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կդրսևորի ակտիվ մասնակցություն և «Արի՛ Մրցենք»-ը կդարձնի ավելի դիտարժան ու մրցակցային»։

Կիսվել