ԵՊՀ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ...

ԵՊՀ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ

1491

ԵՊՀ մշակույթի կենտրոնում ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ ֆրանսիական երգի փառատոն, որին ներկա էին Հայաստանում՝ Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ԵՊՀ շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Համերգը նվիրված էր ֆրանսերեն լեզվին: Հնչեցին մի շարք հայտնի և սիրված երգեր մշակույթի կենտրոնի սաների կողմից:

Դեսպանը՝ ողջունելով ներկաներին, ներկայացրեց ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության կարևորությունը և՛ Հայաստանի և՛ Շվեցարիայի համար.

-Մեր մասնակցությունը այս կազմակերպությանը ցույց է տալիս, թե, ինչքան կարևոր է ֆրանսերեն լեզուն ոչ միայն լեզվական  այլ նաև քաղաքական առումով: Ֆրանսերենը պատուհան է բացում դեպի աշխարհը  և՛ Շվեցարիայի, և՛ Հայաստանի համար:

Ռուբեն Մարկոսյանը ևս հանդես եկավ իր խոսքով.

-ԵՊՀ-ում արդեն ութ տարի է մշակույթի կենտրոնի գործունեության համապատասխան և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի ամբիոնի հետ համագործակցությամբ ձևավորվել է շատ գեղեցիկ մի ավանդույթ. ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Հայաստանի մայր բուհում կազմակերպելու ֆրանսիական երգի փառատոն:

 

 

Գոհար Մարտիրոսյան

5-րդ կուրս

Կիսվել