Վարուժան Սաղումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Վարուժան Սաղումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

1257

Արցախյան գոյապայքարում աչքի են ընկել հերոս հայորդիներ, ովքեր, չմտածելով իրենց սեփական անձի մասին, նետվել են մարտի` իրենց ջահել կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի։ Նրանցից էր տավուշցի տասնութամյա հերոսը, ով ընդամենը հաշված օրեր էր, ինչ ծառայում էր բանակում, բայց առաջինն էր արձագանքել հրամանատարի կոչին ` մեկնել դիրքեր։ Վարուժան Արմանի Սաղումյանի անունը մինչ օրս էլ ծանոթ-անծանոթների շուրթերին է։ Նա ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ակտիվ, կենսախինդ բառերը տալիս են  նրա տիպիկ նկարագիրը։ Բնավորությամբ աշխույժ Վարուժանը ծնողներին օգնում էր բոլոր գործերում։ Չնայած, որ ընդունվել էր համալսարան՝ անվճար, որոշեց նախ բանակ գնալ։ Վարուժանը ծառայությունն անց էր կացնում Արա լեռում։ Բայց անկանխատեսելի շրջադարձի` պատերազմի պատճառով պետք էր նախ հայրենիքի սահմանների պաշտպանության մասին մտածեր։ Ոչինչ, որ նորակոչիկ էր Վարուժանը, ընդամենը տասնութ տարեկան ու նոր-նոր էր սկսել նուրբ մատներով զենք բռնել։ Ջաբրայիլի ամենաթեժ մարտերում զորակոչումից 2 ամիս անց՝ հոկտեմբերի 8–ին , պատերազմի տասներկուերորդ օրը դղրդաց Տավուշըը հերոսի մահվան բոթից։

«Հոկտեմբերի 7-ի երոկոյան, ժամը իննին զանգեց, ասեց՝ «Մա՛մ, մի լացի, հպարտացի տղայովդ, գիտե՞ս՝ ինչե՜ր ենք անում էստեղ։ Գամ, ամեն ինչ կպատմեմ անպայման»։ Ձայնն էլ ահավոր կտրված էր, բայց անընդհատ կրկնում էր՝ հաղթելու ենք»,- պատմում է մայրրը` Անահիտը։

 Պատերազմից ամիսներ են անցել, բայց երբեք էլ չի փակվի այն վերքը, որի խորքում անսահման կարոտն է ու կորստի ցավը։  Մենք դեռ շատ ենք լսելու այն հերոսությունների մասին, որոնք գործել է Վարուժանը, ամրակազմ, գեղեցիկ, ջահել, ազնվական դիմագծերով Վարուժանը։ Արցախի ՊԲ N  զորամասի զինծառայող, շարքային Վարուժան Արմանի Սաղումյանը օրեր առաջ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել