Փետրվարի 19-ին լուր ստացա, որ Երևանից Գեղարքունիք տանող ճանապարհը պատված է ձյունով և վտանգավոր է երթևեկության համար։ Այցելելեցի նշված գոտի՝ ստուգելու լուրի հավաստիությունը։
15։40-ի դրությամբ Գեղարքունիքի մարզը սկսվում էր ձնապատ ճանապարհներով։ Ձնամաքրման մեքենաները չէին աշխատում։ Մի փոքր առաջ գնալով՝ 15։50-ի սահմաններում ականատես եղա ճանապարհների ձնապատ լինելու պատճառով տեղի ունեցած շղթայական ավտովթարին Չկալովկայում։ Ձնապատ ճանապրհների պատճառով օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Մերսեդեսին, որին հետևել է լադաների շղթայական բախումը։ Արդյունքում տուժել էր 4 ավտոմեքենա։
Անցնելով վթարի գոտուց՝ Ծովազարդում տեսա ձնամաքրող միայն մեկ մեքենա:
Հարցում ուղարկեցի Գեղարքունիքի մարզպետարան, որպեսզի տվյալներ ստանամ մարզում ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ։ Հարցմանս արդյունքում պարզվեց, որ Գեղարքունիքի մարզում աշխատում է 18 ձնամաքրող ավտոմեքենա, և ձնամաքրմանը տրամադրվում է 63.4 միլիոն դրամ գումար։ Ըստ ստացած տեղեկության՝ ձնամաքրման աշխատանքները կատարվում են առանց ժամային սահմանափակումների։
Հարցումը նպատակ ուներ ճշտելու նաև, թե Գեղարքունիքի մարզում ձյան և մերկասառույցի պատճառով որքան ավտոմեքենա է տուժել, բայց այդ հարցին ի պատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանից նշել էին, որ մարզպետարանում նման տվյալներ չկան։
Լուսինե Ալեքսանյան
2-րդ կուրս