Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն. առցանց դասընթացների շարք լրագրող ուսանողների համար

Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն. առցանց դասընթացների շարք լրագրող ուսանողների համար

628

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպում է առցանց դասընթացների շարք՝ նվիրված հակամարտությունների ընթացքում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին։ Իրենց գիտելիքն ու փորձը մասնակիցներին են փոխանցում բազմամյա փորձառություն ունեցող միջազգային լրագրողներ, ովքեր լուսաբանել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրանք կպատմեն՝ ինչպես լուսաբանել հակամարտությունները՝ նպաստելով դրա խաղաղ կարգավորմանն ու պահպանելով անձնական անվտանգությունը։

Մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին կազմակերպվող առաջին հանդիպման ժամանակ իր փորձառության մասին կպատմի Քսիմշիտի Վեդատը Մեծ Բրիտանիայից, միջազգային լրագրող, ով հակամարտությունները լուսաբանում է թարգմանության կարիք չունեցող լեզվով՝ լուսանկարների միջոցով։ Վիզուալ լրագրության մասնագետը նաև դասավանդման մեծ փորձ ունի․ Վեդատն անցկացնում է ֆոտորագրության և վավերագրական լուսանկարչության դասընթացներ, ունի նաև հատուկ կրթական մոդուլ՝ նախատեսված հակամարտություններ լուսաբանել ցանկացողների համար։

Դասընթացների շարքը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, Միջազգային մեդիա աջակցություն կազմակերպության ֆինանսակավորմամբ։ 

Դասընթացները կանցկացվեն անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Կիսվել