Սմարթֆոնով և համացանցով երաժշտություն լսող երիտասարդությանը վերջին շրջանում սկսել են գրավել վինիլային սկավառակները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում վինիլային ձայնադարանի դռները այսօր ավելի հաճախ են բացում: Երիտասարդ ունկնդիրները փնտրում են իրենց սիրելի կատարողների սկավառակները և զարգացնում վինիլ լսելու մշակույթը:
80-ականներին նոր, իսկ այժմ արդեն ռետրո վինիլների ֆոնդում առկա է շուրջ 8500 սկավառակ: Վինիլների, ունկնդիրների և երաժշտական հավաքածուների մասին մեզ պատմեց ձայնադարանի աշխատակցուհի Տաթև Հովսեփյանը:
Ձայնադարան մտնելուն պես տեսնում ենք երաժշտական խցիկները` յուրաքանչյուրում մեկ վինիլային ձայնարկիչ: Դրանց դիմաց վինիլային սկավառակներն են` դասական, ռոք, փոփ երաժշտություն: Մեկ այլ խցիկում հեքիաթներն ու մուլտֆիլմերն են երեխաների համար:
‹‹Ունենք հայերեն և ռուսերեն լեզվով բազմաթիվ հեքիաթներ երեխաների համար՝ ‹‹Պույ-պույ մկնիկը››, ‹‹Բուրատինոն››, ‹‹Կարմիր գլխարկը», «Թումանյանի հեքիաթները››: Երիտասարդները շատ են սիրում լսել Քուին, Դիփ Փարփլ, Բիթլզ, Շառլ Ազնավուր: Ունենք նաև հայերեն երաժշտական հավաքածու` Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Սայաթ-Նովա և շարքը կարելի երկար թվել››,- պատմում է Տաթևը ու ցույց տալիս վինիլային սկավառակներից ու ձայնարկիչներից օգտվելու ձևն ու կանոնները: Նախ այցելուները գրանցվում են ձայնադարանում, որից հետո տրամդրում են իրենց կողմից ընտրված վինիլները, ականջակալները, ցույց են տալիս ձայնարկիչից օգտվելու ձևը և վերջ: Կարելի է առավոտյան 10-ից մինչև երեկոյան 5-ը վինիլային երաժշտություն լսել: ‹‹Օրինակ մեր ամենափորքր ունկնդիրներից Աշոտիկը 10-11 տարեկան երեխա է, բայց ամեն անգամ մեզ մոտ է գալիս իր ֆանտաստիկա ժանրի գրքերով ու Վիվալդի լսելով սկսում է կարդալ, մինչև ձայնադարանի փակվելը››,- ժպիտով հիշում է աշխատակցուհին:
Հակառակ թվային տեխնիկայի լայն հնարավորություններին, այսօր վինիլային մշակույթի հանդեպ սկսել է մեծանալ մարդկանց հետաքրքրությունը: Դա փաստում է վերջին շրջանում դեպի ձայնադարան այցելությունների ակտիվությունը: Ամեն օր ձայնադարան են գալիս խմբեր դպրոցներից և մանկապարտեզներից:
‹‹Երեխաների հետ խոսում ենք երաժշտական գործիքներից, կոմպոզիտորներից, ծանոթացնում ենք վինիլին, իսկ երիտասարդները գալիս են արդեն իրենց սիրելի երգերը այս հետաքրքիր տարբերակով լսելու: Իսկ մինչ երեխաները ունկնդրում են իրենց հեքիաթները, ծնողներն էլ իրենց ազատ ժամանակը անցկանցնում են երաժշտություն լսելով ››,- պատմում է Տաթև Հովսեփյանը:
Լիանա Հովհաննսիյան
2-րդ կուրս