Լավրովը ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Լավրովը ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

630

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Զախարովան:

Կիսվել