ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

843

«Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» մասնագիտական առցանց դասախոսությունների շարքը շարունակվում է։

Ապրիլի 1-ին՝ ժամը 19:00-ին, ուսանող լրագրողների հյուրը նորզելանդացի ռազմական լրագրող, լուսանկարիչ Թոմաս Մութչն է։ Թոմասը, ով լուսաբանել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմը, թղակցում է Daily Beast, Open Democracy, Byline Times լրատվամիջոցներին՝ հիմնականում ներկայացնելով հակամարտություններն ու դրանց ազդեցությունը մարդու կենսագործունեության տարբեր ոլորտների վրա։

Դասընթացների շարքը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ, «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսակավորմամբ։

Հանդիպումը կանցկացվի անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Կիսվել