Հայաստանը հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանը հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ

532

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը: Երկրորդ գոլի հեղինակը դարձավ Խորեն Բայրամյանը։ Խաղը ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց ԲԿՄԱ֊ի 19֊ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 31-ին Ռումինիայի ազգային հավաքականի դեմ։

Կիսվել