Այս անգամ խոսել ենք բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ՝ անդրադառնալով պահքի շրջանին։
Ըստ բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի մարդիկ փորձում են պահքը օգտագործել որպես նիհարելու միջոց։ Դա պահքի խորհրդին հակառակ է: Պահքը սահմանափակ ուտելու, ժուժկալության մասին է։ Կյանքում ուտելիքից բացի ուրիշ գույներ էլ կան։ Բուսական սնունդը սնում է հենց հոգևոր մասը։ Պետք է կենտրոնանալ հոգևորի վրա, հետո նոր` սնունդի ։
-Կասե՞ք՝ պահքը առհասարակ ո՞ւմ չի թույլատրվում պահել և ինչու՞։
-Պահքը եկեղեցական տոն է, և եկեղեցու կողմից ևս կան սահմանափակումներ։ Չի թույլատրվում առողջական խնդիրներ ունեցող անձանց, որովհետև ախտաբանական վիճակներով կամ ֆիզիոլոգիական վիճակներով պայմանավորված՝ սննդակարգին խիստ հետևելու կարիք կա, և ցանկացած սահմանափակում կարող է որևէ առողջական խնդիր առաջացնել։ Թեև չի խրախուսվում առողջական խնդիր ունեցող անձանց, բայց կարելի է որոշակի հսկողության տակ պահել։
-Բացի առողջական խնդիրներ ունեցող անձանցից, հաճախ նշում են, որ այն նաև չի թույլատրվում հղի կանանց, մի փոքր կպարզաբանե՞ք։
-Այո, հղիներին, կերակրող մայրերին չի կարելի, քանի որ նրանք պետք է սնվեն երեխայի նորմալ աճը ապահովելու համար, ինչպես նաև երեխաներին, որոնք աճի շրջանում են գտնվում, ծերերին, ովքեր բնականից թույլ են։ Հղիներից, երեխաներից և ծերերից բացի պահքը խորհուրդ չի տրվում նաև ճամփորդներին, այն մարդիկ, ովքեր օտար երկրում են, պիտի լարվեն՝ անհրաժեշտ սննդամթերք գտնելու համար, իսկ պահքի ժամանակ պետք է հանգստություն պահպանել, ավելի շատ կենտրոնանալ հոգևոր բաղադրիչի վրա, քան սննդի։
-Կարո՞ղ եք առաջարկել ուտեստներ, որոնք առողջարար են, և կարելի է պահքի ժամանակ ուտել։
-Պահքի ժամանակ կարելի է ուտել՝ օրինակ ավելուկ, որից շատ լավ աղցաններ կարելի է պատրաստել, դդում որից կարելի է նաև քաղցրավենիք պատրաստել, եթե քաղցրավենիքի մեծ պահանջ կա, կարելի է ուտել խնձոր, չրեր։ Ճաշատեսակները պետք է հագեցած լինեն բուսական սպիտակուցներով՝ լոբի, սիսեռ, կանաչ ոլոռ, ոսպ։ Ոլոռը ցանկալի է սառեցված, եգիպտացորենը դեղին, ոչ թե պահածոյացված, որպեսզի ավելորդ շաքար և աղ չմտնի բաղադրիչների մեջ:
-Կենդանական ուտեսներից կտրուկ անցումը բուսականի և բացի դրանից նաև անհրաժեշտ սահմանափակումները, որոնք կատարվում եմ պահքի ժամանակ, կարո՞ղ է հետագայում առողջական խնդիրներ առաջացնել։
-Առհասարակ, պահքը ոչ մի խնդիր չի կարող առաջեցնել առողջ մարդու մոտ 48 օրվա ընթացքում: Նույնիսկ, եթե տարվա կեսը մարդը միայն բուսական սնունդով սնվի, ոչ մի խնդիր չի առաջանա։ Բուսական սնունդ օգտագործելը նշակում է՝ հետևել սննդաբանական խորհուրդներին, որովհետև երկու-երեք օր շաբաթվա մեջ, նույնիսկ երեք-չորս օր խորհուրդ է տրվում միայն օգտագործել բուսական սնունդ, այսինքն սպիտակուցները և ճարպերը օգտագործել բուսական ծագման, և ոչ թե՝ կենդանական։ Ամեն օր կենդանական ուտեստներ ուտելը առողջարար չէ, կենդանականի և բուսականի համադրությունը ավելի լավ է։
Կյանքը ուտելիքից կողք նաև գույներ է ստանում։ Մարդիկ պետք է զգան այն էներգիան, որը հաղորդում է մեզ այդ եկեղեցական տոնը։
Օֆելյա Հովհաննիսյան
2-րդ կուրս։