«Instaմերկ պոեզիա», երկու երգ և Զոզ Հովսեփյան

«Instaմերկ պոեզիա», երկու երգ և Զոզ Հովսեփյան

1267

«Մասնագիտությամբ մանկավարժ եմ, իսկ հոբիիս գրելն է»,- պատմում է երգահան և գրող Զոզ Հովսեփյանը։ Իր մասին կատակով ասում է․ «Տեսքս խաբուսիկ է»։
Բոլոր ժամանակների գրողներից առանձնացնում է Ռեմարկին. «Ռեմարկը կարողանում է իր ասելիքը հասցնել մարդու հոգուն, տեղ հասցնել ամենանուրբը»։

Զոզը ծնվել է 1991 թ.-ին Թալինում։ Նրա կյանքը փոխվեց, երբ բոլորին հայտնի դարձած «Instaմերկ պոեզիայի» եթերների ժամանակ Ավետ Բարսեղյանը երիտասարդ գրողներին կոչեց Երիտասարդ գրողների ընտանիք (ԵԳԸ)։ Զոզն էլ դարձավ ընտանիքի մի մասնիկը։ «Նազենի Հովհաննիսյանը սկսեց մի հաղորդաշար՝ «Instaմերկ պոեզիա»։ Ինստագրամյան ուղիղ եթերների ընթացքում նա փորձում էր բացահայտել ստեղծագործողների։ Ես նույնպես միացա այդ երիտասարդնեդի խմբին, որոնց հետ Նազենին պարբերաբար լայվեր էր անում։ Դրա շնորհիվ մենք՝ ստեղծագործողներս, սկսեցինք ճանաչել նաեւ միմյանց ու դարձանք ընտանիք։ Նազենին մեզ հանդիպման հրավիրեց, հետո պարբերաբար մեր խմբի անդամները սկսեցին հյուրընկալվել Հանրային ռադիոյում՝ Ա. Բարսեղյանի «Տաղանդների տաղավարում»,- պատմում է Զոզը։

Զոզ Հովսեփյանի խոսքով՝ ԵԳԸ-ն այժմ ակտիվ գործում է։ Օրեր առաջ տեղի է ունեցել անդամնեդից մեկի բանաստեղծական ժողովածուի շնորհանդերը, որի խմբագիրն ինքն է։

Զրույցի ընթացքում Զոզն ասաց, որ շուտով լույս կտեսնի իր հեղինակային գիրքը պատերազմի հերոսներից մեկի մասին։ Ավելի մանրամասն Զոզը չպատմեց։ Ասաց՝ փակագծերը դեռ չի բացի։

Զոզը գրում է ոչ միայն բանաստեղծություններ, այլ նաև երգեր։ Երկու հեղինակային երգ ունի՝ «Երջանկությունը իմ», «Մի ափ», որոնք կատարում է երգիչ Գևորգ Սիրեկանյանը։ Վերջինիս հետ համագործակցության մասին Զոզն ասում է. «Ես սիրուն տեքստեր էի գրել ու մտածում էի, որ լավ երգ կլինի։ Որոշեցի ուղարկել երգիչներից մեկին։ Քանի որ Գևորգի ոճին էր մոտ, նրան գրեցի ու մի երկու բան ուղարկեցի։ Նա հավանեց, հասկացանք իրար, ու ծնվեցին այդ երկուսն ու էլի մի երգ, որը դեռ չկա Յութուբում»։

Զոզը չի առանձնացնում իր ստեղծագործություններից որևէ մեկը, բայց զրույցի ընթացքում միանգամից հիշեց հետևյալ տողերը.


Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել