Ռումինիայի նկատմամբ տարած կամային ու տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի ընտրանու մարզիչը պարով է նշանավորել հաջողությունը: Տեսանյութն իր Ինստագրամի էջում հրապարակել է մերսող Պաբլո Լյանեսը։ Այս մասին գրել է sport.mediamax.am-ը։
«Հայաստանի հավաքականի խաղացողները ցույց տվեցին, որ զգում են, թե ինչ է նշանակում կրել թիմի մարզաշապիկը: Շատ ուախ եմ, որ նման հաջողության հասանք, այն պատկանում է մեր երկրին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին: Տղաները ջանք ու եռանդ չխնայեցին սրան հասնելու համար»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կապառոսը: