SMM-ը համեմատաբար նոր մասնագիտություն է, և շատերը դեռ չեն հասկանում, թե ինչի է ընդունակ SMM մասնագետը, ինչ գործիքակազմի է տիրապետում եւ ինչպիսի պահանջներ կարող են իրեն առաջադրել։ Հայաստանում SMM-ը սկսում է մեծ տեմպերով զարգանալ ու դառնալ ավելի կիրառելի, ուստի հենց դա է պատճառը, որ շատերը սոցցանցերը սկսել են դիտարկել ոչ թե պարզապես ժամանցի ու շփման վայր, այլեւ սկսել են դրանք ծառայեցնել իրենց բիզնեսի զարգացման համար, ինչը SMM-ի ճեշտ կիրառման դեպքում, պարզվեց՝ անհնարին չէ։ SMM-ի, դրա առաքելության, պահանջարկի ու լսարան գրավելու մեխանիզմների մասին զրուցել ենք Willing & Able operations կազմակերպության SMM մասնագետ Մերի Մկրտչյանի հետ։
-Ի՞ նչ է SMM-ը, եւ ինչ դեր ունի այն բիզնեսում։
-SMM-ը կամ որ նույնն է՝ Social media marketing-ը, սոցիալական կայքերում կատարվող մարքեթինգային գործունեությունն է։ Այն իրենից ներկայացնում է սոցիալական տարբեր կայքերի ու հարթակների օգտագործում, որի միջոցով կարողանում ենք ապահովել բիզնեսի առաջխաղացումը։ Մեր օրերում մարդիկ ապրում են «օնլայն» կյանքով, ամեն ինչ անում են օնլայն, պատվիրում են ապրանքներ, ամենօրյա առևտուր են անում, շփվում են իրար հետ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ բիզնեսը նույնպես լինի Social media marketing-ում և բիզնեսը նույնպես տեղափոխվի օնլայն տիրույթ, որպեսզի հաճախորդների հետ շփումը և թիրախային խմբերի ընտրությունը հեշտանա:
-Որո՞նք են հիմնական միֆերը SMM-ի մասին։
-Շատ-շատերը կարծում են, որ հենց իրենք նկար փոստելով արդեն SMM են անում, օրինակ, կարծում են, ինչքան շատ փոստեն, այնքան շատ վաճառք կիրականացնեն, կամ գովազդ միացնեն, առաջին գովազդից արդեն շատ մեծ վաճառք են ունենալու, այսինքն՝ հիմնական արդյունքը սպասում են, որ լինելու է, օրինակ, երկու շաբաթից, բայց դա բավականին կարճ ժամանակ է իրականում։ Ինչպես նաև շատերը կարծում են, որ SMM մասնագետը դիզայներ է կամ content writer: Ոչ և միանշանակ ոչ, քանի որ SMM մասնագետի գործունեությունը ծավալվում է հստակ մարքեթինգային ուղղությամբ։
-Ի՞նչ սպասումներ են ունենում պատվիրատուները մասնագետին դիմելիս։
-Հիմնական սպասումները SMM մասնագետից, դա օրինակ փոստերի պլանի ու իրենց գրաֆիկի կազմումն է, մշտական ակտիվության պահպանումը, բնականաբար, շատ կարեւոր է նաեւ արագ պատասխանների ապահովումը: Սովորաբար մարքեթինգային կազմակերպությունները օգտագործում են թիմերի տարբերակը, որը բավականին արդյունավետ է, թիմի մասն են կազմում Proect Manager(PM) թիմի ղեկավարը, SMM մասնագետը, content writer-ը, դիզայները և եթե պրոեկտը բավականին ծավալուն է և ժամանակի առումով կամ ռեսուրսի առումով SMM մասնագետը չի հասցնում նաև գովազդի կառավարումը առանձին Targeting-ի մասնագետ են ընդունում՝ որպես առանձին հաստիք: SMM Targetolog-ը պատասխանատու է գովազդի համար, դիզայները դիզայնի համար, content writer-ը տեքստի համար, այդ ամենը վերցվում և համակարգվում է SMM մասնագետի կողմից և հրամցվում է նպատակային լսարանին:
-Ի՞նչ մեթոդներ ու մեխանիզմներ է կիրառում SMM մասնագետը։
-Ամենաառաջնային կետերից է chat box ստեղծելը, այսինքն ավտոմատ պատասխանների առկայությունը, շատ կարեւոր է նաեւ կոնտենտը, այսինքն, թե ինչ են գրում էջում, որովհետեւ յուրաքանչյուր նկարի վերեւում պետք է հստակ ինֆո տալ, որն էլ, բնականաբար, պետք է հետաքրքրություն առաջացնի։ Եվ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել իմիջի հատվածին, չպետք է երբեք կորցնել իմիջը: Օրինակ՝ եղել են շատ դեպքեր, երբ թանկարժեք գովազդային արշավներ են կազմակերպվել, սակայն իմիջի խափանվելու կամ ոչ նպատակային լսարանի պատճառով գովազդը իր ողջ էֆֆեկտիվությամբ չի գործել:
-SMM-ը իրենից ենթադրու՞մ է ֆրիլանս աշխատանք։
-SMM-ը ֆրիլանս համարել չեմ կարող, SMM-ն էլ մնացած աշխատանքների նման, 09։00-18։00 հստակ ժամ ունի, այսինքն, եթե կոնկրետ ժամի փոստ չես ունենում անելու, դա չի նշանակում, որ backstage գործ էլ չկա։
-Հնարավո՞ր է SMM սովորել ինքնուրույն, օր․՝ մասնագիտական գրքեր կարդալով։
-Իրականում, ինչ-որ տեղ հնարավոր է, բայց մասնագետը, օրինակ, միանշանակ կարող է ասել էնպիսի ստրատեգիական քայլեր, որ չես գտնի գրքերում։ Հատկապես SMM-ը էն ոլորտն է, որ այնքան արագ է զարգանում, որ ուղղակի չեն հասցնում ամեն ինչ գրքերում գրել։ Ինքնուս հա հնարավոր է ապահովել ինչ-որ միջին որակ, բայց եթե ուզում ես հենց մարքեթինգ, դա արդեն միայնակ անելը բավականին բարդ է։
-Ինքնուսնեերը կարողանու՞մ են իրենց տեղը գտնել ոլորտում, թե՞ այնուամենայնիվ զիջում են իրենց տեղը։
-Եթե սկսնակ ես, այսինքն դեռ փորձ չունես, հնարավոր է զիջես, կամ հնարավոր է դա չերեւա, եթե միայն SMM անես, բայց SMM-ը իրականում շատ քիչ տոկոսն է մարքեթինգի, այսինքն՝ ինչ-որ փոքր շրջանակում ունես հնարավորություն ինքնուս լինելով հասնել հաջողության, բայց եթե ավելիին ես ձգտում՝ մարքեթինգ սովորելը հստակ մասնագետի մոտ ցանկալի ու, ինչու ոչ, պարտադիր է։
Աննա Չիբուխչյան
4-րդ կուրս