Միջազգային Վազքի մարաթոնյան հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ ողջ աշխարհի տարածքում, դրա շրջանակներում ներառելով նաև Հայաստանը: Հիմնական նպատակն է ներգրավվել ոչ միայն տվյալ երկրում ապրող մարդկանց, այլ նաև երկրի սահմաններից դուրս գտնվող տարբեր ազգերին՝ ստեղծելով տարբեր մտածելակերպի, նիստ ու կացի, բնավորությունների մի մեծ շղթա:
Հարկ է նշել մարաթոնի մի շարք նպատակներ և առանձնահատկություներ: Օրինակ՝ վազորդները կարող են նվիրատվություն կատարել գրանցման ժամանակ, այսինքն՝ միջոցառմանը մասնակցելու համար նախնական վճարը ծառայում է բարեգործությանը: Երկրորդ կարևոր նպատակը՝ զարգացնել առողջ ապրելակերպը, սերը և ձգտումը դեպի սպորտը, և երրորդը՝ զարգացնել սպորտայի տուրիզմը:
Մարաթոնը կայանում է տարին 2 անգամ: Այն բաց է տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Վազքի ընթացքում լինում են կայաններ, տրամադրվում է ջուր, հյութ, միրգ, սուրճ, հաց: Մասնակցելու համար ահրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, մասնակիցը պետք է լինի 18 տարից լրացած, և տեղում ներկա պետք է գտնվի ծնողներից մեկը, որպեսզի ստորագրի համապատասխան փաստաթուղթի տակ:
Մի քանի տարիների ընթացքում ծրագիրը նաև ունեցել է շատ կամավորներ: Այս հրաշալի նախաձեռնությունը արդեն 5 տարի է համախամբում է տարբեր երկրների վազորդների, որոնք ցանկանում են փոխել աշխարհը: Իսկ հասարակության շրջանում կա լայն հետաքրքրություն, որը, իհարկե, խոսում է այն մասին, որ այսքան տարիների աշխատանքը մարդկանց տանում է դեպի սպորտ և բարի գործեր:
Դիանա Սահակյան
5-րդ կուրս