Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի

Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի

841

Հինգ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց Ապրիլյան պատերազմը: Ադրբեջանական զինուժը հանկարծակի հարձակման անցավ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Հատկապես թեժ մարտեր ընթացան հարավային և հյուսիս-արևելյան ուղղություններում:

Ապրիլի 5-ին՝ Մոսկվայում, Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների գլխավոր շտաբների պետերը կրակի դադարեցման բանավոր համաձայնություն ձեռք բերեցին: Քառօրյա մարտերի արդյունքում մեր զինուժը կորցրեց 800 հեկտար ռազմավարական նշանակության տարածք:

Հայկական կողմից ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 110 և վիրավորվեց 121 զինծառայող, կամավորական ու խաղաղ բնակիչ:

Հավերժ փա՜ռք բոլոր պատերազմներում հանուն Հայրենիքի նահատակվածներին:

Կիսվել