Մարկ Ցուկերբերգի կողմից սկզբնապես միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված Ֆեյսբուք սոցիալական տիրույթն այսօր էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձի համար դարձել է գովազդային անվճար և ինքնատիպ հարթակ: Գովազդների հրապարակումն այսօր մեծացել է Ֆեյսբուքում, քանի որ ստեղծվել են խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել և բաժանորդագրվել: Հետևաբար այսօր սեփական գովազդն ապահաովվելը տեխնիկական տեսանկյունից հեշտ գործընթաց է, բայց ունենալ դրական արդյունքներ գովազդայյին գործունեության մեջ՝ այդքան էլ չէ.
Ամենաառաջին գովազդներից մեկը ֆեյսբուքում եղել է առաջին 20 օգտատերերից մեկի կողմից . այն պարունակում էր ինֆորմացիա այն մասին, թե տվյալ օգտատերը որ ընկերությունում է աշխատում՝ սրանով իսկ գովազդելով թե´ ինքն իրեն, թե´ ֆեյսբուք սոցիալական հարթակը և թե´ իր ֆեյսբուքյան էջի այդ պահի դրությամբ եղած ընկերների ֆեյսբուքյան էջերը:
HubSpot միջազգային մարքեթինգային ակադեմիայի վարիչ, առաջատար մարքեթոլոգ Լիզա Տոնեռի խոսքով՝ Ֆեյսբուքը 2004 թվականից մեծ քանակությամբ փոփոխություններ է կատարել իրենց գովազդային հարթակում՝ ստեղծելով թիրախային հաճախորդների համար տարբեր ընտրանքների մի շարք տարբերակներ:
Ֆեյսբուքյան տիրույթում այսօր գովազդի և ինֆորմացիայի մեծ հոսք են ապահովում նաև լրատվական կայքէջերը, որոնք հավաքելով մեծ թվով հետևորդներ թե´ գովազդում են իրենց էջը ֆեյսբուքում և թե´ իրենց հրապարակած ցանակացած նյութ, որ կարող ենք համարել գովազդ:
Ֆեյսբուք սոցիալական կայքում, կախված ծրագրային փոփոխությունների հետ, այսօր գովազդ տարածելն առավել հեշտացել ու բազմաֆունկցիոնալավել է: Այսօր կան շատ խմբեր, որտեղ ցանկացած անդամագրված օգտատեր կարող է ցանկացած բովանդակության ու ցանկացած տարիքային և սեռային խմբի ուշադրությունը գրավող գովազդ տեղադրել: Այս տեսանկյունից հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել երեխաներին և զերծ մնալ երեխաներին սոցկայքերում գրանցելուց:
Չնայած բացասական կողմերին՝ Facebook- ի գովազդային պլատֆորմի բարելավումը օգնում է շուկայավարողներին իրենց լսարանին հասնելու այն եղանակներով, որոնք հաճախ հնարավոր չէ այլ ալիքներով: Թեև ամբողջ աշխարհում օգտագործում են բազմաթիվ սոցիալական հարթակներ, ակտիվ գործածվում են հատկապես Facebook-ն ու Instagram-ը։ Facebook-ն այսօր ամբողջ աշխարհում ունի ամսական 2,3 մլն. ակտիվ օգտատերեր: Ըստ Alexa և SimilarWeb կայքերի, ֆեյսբուքը Google-ից հետո ամենաշատ այցելվող կայքն է, որն այժմ փոխարինում է Youtube-ին։ Եւ հետևաբար, որքան շատ գործածվի կայքը, այդքան դրանով գովազդ տարածելն ավելի հեշտ և արդյունավետ կլինի, այն էլ այն դեպքում, երբ սոցցանցերը դարձել են մեր կյանքի, առօրյայի անաբաժան մասը:
Սյուզաննա Սաֆարյան
4-րդ կուրս