BBC Media Action Training Application

BBC Media Action Training Application

1263

BBC Media Action Training Application Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։ Սթորիթելինգի դասընթացը կներառի լսարանին պատմություններ ներկայացնելու և տվյալների թվային վիզուալիզացիայի հմտությունները, իսկ մուլտիմեդիայի դասընթացը կենտրոնացված կլինի մուլտիմեդիոն պատմությունների պլանավորման եւ դրանք արտադրելու կարողությունների վրա։ Դասընթացներում անդրադարձ կլինի մուլտիդմեդիոն լրատվական միջավայրի ամենահրատապ նորություններին՝ մուլտիմեդիայի «լրատվական սենյակում» սոցիալական ցանցերի կիրառմանը, խաչաձեւ առաջխաղացմանն ու թիրախային լսարանի սպասարկմանը: Դասընթացները կլինեն տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրությամբ եւ կանցկացվեն անգլերեն լեզվով, համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Չորս վեբինարից բաղկացած դասընթացներն անցկացվելու են 2021թ-ի մայիսի 10-ից մինչև մայիսի 30-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor TV-ում։ Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի։ Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հետեւյալ հղումով` առավելագույնը 300 բառով բացատրելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացներին։ Դասընթացներին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 26-ն է:

Կիսվել