Հասնել դիրքեր, դիրքեր հասնելուն պես հնարավորինս շատ վնաս հասցնել ազերի թշնամուն

Հասնել դիրքեր, դիրքեր հասնելուն պես հնարավորինս շատ վնաս հասցնել ազերի թշնամուն

1835

-Նար, լավ ես չէ:

-Հա, հա լավ եմ:

-Էն ժամանակվանից խիստ ու ջղային ես տպավորվել իմ մեջ:

-Հա, էդ տենց ա:

Նարեկին ճանաչում եմ մոտ երկու տարուց ավելի: Մեր ծանոթությունը շատ հետքրքիր ստացվեց. երկար պատմություն է: Նախքան ծառայության անցնելը, մեր շփումն ավելի հաճախ էր, իսկ ծառայությունից հետո այն սկսեց հետզհետե մարել, առիթից առիթ էինք խոսում: Վերջին անգամ խոսեցինք ծննդյան տարեդարձին՝ քառօրյա պատերազմից ճիշտ մի քանի օր անց:

Տղամարդկային գծերը չափից շատ են ձևավորված նրա մեջ, նույնիսկ տարեդարձը շնորհավորելու ժամանակ մտածում էի «Հ՞ն, կարո՞ղ ա ջղայնանա»-այն էլ՝-«Հո դու գիժ չես, ինչու պիտի ջղայնանամ, ընդհակառակը՝ շնորհակալ եմ վերաբեմունքիդ համար, երկու տարի չեմ սպասել, որ կշնորհավորես, փաստորեն՝ սխալվել եմ»:

Նարեկը քառօրյա պատերազմի հերոսներից է, որը իր ծառայակից ընկերների հետ պահեց հայոց երկրի սահմանը: Ծառայում է ՀՀ զինված ուժերում՝ արցախյան զորամասերից մեկում:

-Միշտ էլ մտածել եմ, որ պետքա ծառայեմ: Իմ փոխարեն, ո՞վ պիտի պաշտպանի իմ ընտանիքը, իմ հողը,- նշում էր Նարեկը, երբ հարցրեցի` արդյոք երբևէ չի փորձել խուսափել զինվորական ծառայությունից:

   -Ծառայության ընթացքում ինչ-որ հարց եղե՞լ է, որ քեզ մտահոգի:

-Բնականաբար, այո՛, չհաշված՝ ծառայողական հարցերը, դե դրանք զինվորական առօրյայի մի մասն են կազմում: Առավել բարդ ու մտահոգիչ են ընտանիքիդ հետ կապված հարցերը, որոնց փոքր-ինչ դժվար է մասնակցել առավել քան 500 կմ հեռավորության վրա:

   -Երբ իմացար, որ պատերազմ է սկսել, ամենից շատ այդ պահին ինչ՞ մասին էիր մտածում:

-Հասնել դիրքեր, դիրքեր հասնելուն պես հնարավորինս քիչ կորուստներ ունենալ, և հնարավորինս շատ վնաս հասցնել ազերի թշնամուն:

   -Այդ 4 օրվա ընթացքում ինչ-որ կերպ կարողացե՞լ ես կապ հաստատել տանեցիների հետ:

-Այո, խոսել եմ, շատ խոսելու ժամանակ չկար: Գլխավոր ասելիքս եղել է՝ մամ ջա՛ն, պապ ջա՛ն, իմ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու:

   -Որքա՞ն ժամանակ մնաց վերադարձիդ:

-25 օր: Ինչպես և ցանկացած զինվոր, շատ եմ սպասում այդ օրվան: Բանակն ինձ շատ բան տվեց, շատ բան սովորեցրեց: Օրինակ` դիմանալ դժվարություններին, լինել ինքնուրույն ու էլի շատ բաներ:

   -Նարեկ, որոշե՞լ ես՝ որոնք են լինելու հետագա անելիքներդ զորացրվելուց հետո:

-Արի այդ հարցին չպատասխանեմ, հա՞ :

   -Լավ, ի՞նչ կցանկանաս ծառայակից ընկերներիդ, երբ մոտենա զորացրվելու պահը:

-Կցանկանամ, որ այդպիսի օրեր երբեք չտեսնեն ու անփորձանք վերադառնան իրենց տուն:

«Լիլ, դե կտեսնես, որ չես ընդունվելու»,- կես կատակ, կես լուրջ ասում էր Նարեկը, երբ մոտենում էր իմ ընդունելության քննություններն ու իր բանակ գնալու օրերը, ես էլ նեղսրտում էի: 2 տարին անցավ, ես ընդունվեցի, ինքն էլ՝  պարտքը կատարած հայրենիքին շատ շուտով կվերադառնա:

Բարի վերադարձ, Նարե՛կ:

Լիլիթ Ալթունյան, 2-րդ կուրս

Կիսվել