Ադրբեջանական շինծու քարոզչությունն ամենուր

Ադրբեջանական շինծու քարոզչությունն ամենուր

663

Կեղծ լուրերի տարածումը ամենուր է։ Այն ընթացքում, երբ սոցիալական ցանցերում մամուլի տարածումը դարձավ արդիական, սկսեցին ընդլայնվել նաև ապատեղեկատվիւթյունների շրջանակները։ Դրանց թվում են նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։

Ադրբեջանական  լրատվամիջոցների  տարածած իբրև պաշտոնական տեղեկատվությունից հետո, հայկական կողմը պարբերաբար հերքող տեղեկատվություն էր հրապարակում։ Դրանից է նաև ադրբեջանական  կայքերում տարածվող, Գյանջայում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը, որի տարածումից անմիջապես հետո «Զինուժ» մեդիան հերքող տեսանյութ հրապարակեց։

Տեսանյութում ասվում էր, որ ապատեղեկատվության տարածման, միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանը  գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ հատելով բոլոր հնարավոր սահմանները։

 «Զինուժ» մեդիան ադրբեջանական այս քարոզչությունը որակելով բացարձակ կեղծիք՝ նշում էր նաև, որ ադրբեջանական մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում հզոր պայթյուն է որոտացել, դրան հետևել է իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով և բացահայտ ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ են դարձնում՝ պաշտոնական Բաքուն ունակ է ամեն ինչի, նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով իր համար ցանկալի քարոզչական ֆոն ապահովելու համար:

Գյանջայի պայթյունից ակնթարթներ անց  ադրբեջանական հեռուսատատեսությունը այնտեղ էր և ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները. սա այն դեպքում, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաև հաջորդը: Այսինքն, եթե դա հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է փորձեին զգուշանալ հնարավոր երկրորդից, երրորդից և այլն՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը: Բայց, չգիտես ինչու, կար վստահություն, որ հարվածներ այլևս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, թե հարվածը հասցվել է Հայաստանի կողմից և այն իրականացվել է «Սկադ» տիպի հրթիռով. բացարձակ ոչ մի ապացույց: Եվ սա պայթյունից ընդամենը րոպեներ անց, մինչդեռ արձակած հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ուսումնասիրություն է պետք: Այս մասին նշվում էր նաև տարածվող տեսանյութում։

Հրապարակված տեսանյութից մի քանի ժամ անց ադրբեջանական քարոզչամեքենան լայնորեն տարածում էր  մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար հայկական ուժերը Գրադ կայանքից հրթիռարձակում են իրականացնում, և դա սկսել են ներկայացնել որպես հայերի կողմից Գյանջան հրթիռակոծելու ապացույց:

Ընդամենը րոպեներ անց Բաքուն տարածել էր իբր Գյանջայի պայթյունից զոհված երեխայի սարսափազդու մի լուսանկար: Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տվել, որ այս տեղեկությունը նույնպես կեղծիք է: Այդ լուսանկարն արված է 4 տարի առաջ՝ Սիրիայում: Ամենացնցողը պնդումն է, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Պաշտոնական Բաքուն հայտարարությունն անում էր՝ չունենալով որևէ ապացույց։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաջորդ ապատեղեկատվությունը՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն էր։ Սոցիալական ցանցերում փաստաթղթի տարածումից հետո՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության  ծառայությունը տարածեց հերքում, նաև հորդորեց չհավատալ սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությանը։

Հաջորդ ամենամեծ քննարկումներին արժանացած քարոզչությունը՝ երեխայի լուսանկարն էր, ով խնդրում էր վերջ տալ հայկական կողմի ագրեսիային։ Տեսանյութում նա արտասվում է և խնդրում աշխարհի ուշադրությունը սևեռել դեպի իրենց։ Միաժամանակ սոցիալական ցանցերում տարածվում էր նաև տեսանյութ, որտեղ երեխային ստիպում էին լաց լինել, ծնողներն էլ լուսանկարում էին երեխային։

Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը տարածում էր նաև լուսանկարներ, ըստ որոնց՝ նրանք գրավել էին հայկական տարածքներ, դրանց թվում էր նաև Թալիշը, սակայն, որոշ ժամանակ անց հայկական կողմը հերքող լուսանկար տարածեց, որտեղ իրական պաստառը բոլորովին այլ էր։

Տարածվող լուսանկարներից շատերը նաև պատկերում էին տարիներ առաջ կատարված իրադարձությունները՝ դրանց թվում էր նաև այն լուսանկարը, որտեղ երեխան տուժել է, իսկ նրան փորձում են օգնել։ Այնինչ լուսանկարը իրականում արվել էր Սիրիայում՝ 2015 թվականին։

Կեղծ լուրերի տարածման գլխավոր նպատակը՝ բնակչությանը մոլորեցնելն էր։ Քանի որ պատերազմի ողջ ընթացքում ադրոեջանական կայքերը ապատեղեկատվությունը ծառայեցնում էին որպես գործիք՝ աշխարհի ուշադրության գրավելու համար, նրանց հրապարակումները ստանում էին պաշտոնական տեղեկատվություն անվանումն  ու տարածվում ամենուր։

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել