Ամեն տեսակի վախերը ծնվում ու կոտրվում են հենց այնտեղ, որտեղ փոքրիկներն են:
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-60 նոր դեպք: Ներկայումս Ռ.Օ Յոլյանի անվան արյունաբանական կենտոնում` արյունաբանության բաժանմունքում, սուր լեյկոզի դեմ բուժում է ստանում 30-35 երեխա: Գաղտնիք չէ, որ բուժման համար նշանակված դեղորայքները բավկանին թանկ արժեն: Շատ դեպքերում նաև բուժումը ստանալու նպատակով երեխաները տեղափոխվում են արտասհման: Ո՞րն է պետության, բարեգործական հիմնադրամների և անհատ բարեգործների դերը այս ամենում: Այս մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում խոսեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, արյունաբանության բաժանմունքի վարիչը:
«Բուժում ստանալը պետպատվերով է լինում, իհարկե, բայց կան դեղորայքներ, որոնք թանկ արժեն, որոնք գրանցված չեն: Այդ դեղորայքների փոխհատուցումը տալիս են հիմնադրամները, և ոչ միայն դեղորայքներինը: Կան հետազոտություններ որոնք մեզ մոտ չեն իրականացվում, արվում են Ռուսաստանում, նրանց փոխհատուցումը ևս տալիս է հիմնադրամը: Հայաստանում բուժումը լիարժեք ստանալու համար նախատեսված գրեթե բոլոր պայմանները կան: Երեխային երկրից դուրս տանելը ծնողի որոշումն է: Սակայն, օրինակ` ոսկրածուծի փոխպատվաստման դեպքերի ժամանակ մենք ենք առաջարկում երկրից դուրս տանելը, քանի որ մեզ մոտ առայժմ դա չի իրականացվում»,- նշեց բժիշկը:
Վերջերս հիվանդնոցը պետության կողմից ստացել է մի շարք դեղեր, սակայն նման աջակցությունները լինում են ժամանկ առ ժամանակ:
«Այս պահի դրությամբ երեխաները գտնվում են «City of smile» բարեգործական հիմնադրամի 100% անոց խնամքի տակ: Հիմնադրամը հոգում է թե´ հիվանդանոցային ծախսերը` ներառյալ երեքանգամյա սնունդը, թե´ դեղորայքային գնումները: Նախկինում նմանատիպ ծառայություն մատուցում էր «Նվիրիր կյանք» հիմնադրամը, սակայն նրանք կիսով չափ էին հոգում երեխաների բուժման ծախսերը: Հեղափոխությունից հետո նրանց գործունեությունը կարծես դադարեցված է: Մեր հիվանդների մշտական «շտապ օգնությունն» է «Օգնեմ» հիմնադրամը, «Առողջության կամուրջը», մի շարք բարերարներ»,- ասում է բժիշկը:
Ներկայումս բուժում ստացող փոքրիկ Վոլոդիայի մայրը նշեց, որ հիմնադրամները, իրոք շատ են օգնում: Բժիշկներն էլ այնքան լավ են անում իրենց աշխատանքը, որ մի քանի ամսում բավականին մեծ արդյունք է նկատել երեխայի մոտ:
Հիվանդանոցում գործում է նաև մանկական հոգեբանի ծառայություն, ում օգնությամբ երեխաները ավելի շուտ են հարմարվում տեղի պայմաններին, կոտրում են իրենց բոլոր տեսակի վախերը:
«Ամեն ինչ արվում է թե´ երեխաների համար, թե´ ծնողների: Հիվանդանոց եկած հենց առաջին օրից ընտանիքները տեսնում են, որ հոգեբանները , հոգեսոցիալ թիմի անդամները ամբողջական թիմի մեջ ներգրավված են, այսինքն ամենասկզբից ընտանքիները ծանոթանում են ու հետագայում որևէ խնդիր լինելու դեպքում իրենք մեզ չեն փնտրում, մենք միանգամից էնտեղ ենք լինում ու օգնում ենք իրենց»,- իր խոսքում նշեց հոգեբան Ալիսա Քամալյանը:
Մերի Միքայելյան
4-րդ կուրս