Մեդիայի տարածումը սոցցանցերում

Մեդիայի տարածումը սոցցանցերում

882

Ժամանակի առաջխաղացման և տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ, մեդիան սկսեց լայն տարածում գտնել բոլոր ուղղություններում։ Սկզբում տպագիր մամուլ, ապա՝ սոցցանցեր։

Եթե ժամանակին թերթ գնելու համար մարդիկ վաղ առավոտյան վազում էին թերթի կրպակներ՝ առաջինը տեղեկանալու, ապա այսօր նրանք հնարավորություն ունեն՝ առավոտյան  վերցնելու սմարթֆոններն ու կարդալու ոչ միայն այդ օրվա լրահոսը, ինչպես նաև վերհիշել մեկ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ որոնման արդյունքում։

Մեդիայի զարգացման տեմպերը

  • Սկզբում ստեղծվեց հեռարձակվող մամուլը՝ ռադիոն և հեռուստատեսությունը։ Թերևս ժամանակի ամենամեծ լսարան ունեցող միջոցները, որոնց դեռ փոխարինելու պետք է գային մամուլի մյուս ուղղությունները։
  • Թերթերն ու ամսագրերը նախկինում ամենապահանջված միջոցն էին տեղեկանալու։ Թերթը հրատարակություն է, որը պարունակում է լուրեր, նորություններ և գովազդ։։ Թերթը կարող է լինել ընդհանուր կամ հատուկ հետաքրքրության, տպագրվել ամեն օր կամ ամեն շաբաթ։ Թերթի հիմնական գործառույթը հասարակությանը կարևոր իրադարձությւոնների վերաբերյալ տեղեկացնելն է։
  • Լոկալ թերթերը տեղեկացնում էին տեղական համայնքներին և ներառում հայտարարություններ տեղական բիզնեսի կամ ծառայությունների, մինչդեռ ազգային թերթերը հակված են կենտրոնանալու մի թեմայի վրա, որն օրինակ, առաջարկում է նորություններ ֆինանսների կամ բիզնեսի հետ առնչվող ոլորտի վերաբերյալ։
  • Առաջին տպագիր թերթը հրատարակվել է 1605 թվականին, և դրա ձևը ժամանակի ընթացքում ավելի է զարգացել՝ չնայած հեռուստատեսության և ռադիոյի մրցակցությանը։ Այնուամենայնիվ, այսօր համացանցի զարգացումը մեծ սպառնալիք է թերթի բիզնես մոդելի համար։ Թերթերի վճարովի շրջանառությունը անկում է ապրում մի շարք երկրներում, և հայտարարություններից ստացված եկամուտը, որը թերթի հիմնական եկամուտն է, տպագրից փոխվում է առցացային ձևի։
  • Ապա Մալուխային հեռուստատեսային ծրագրերը ստեղծվեցին, որոնք  հաճախ հեռարձակվում են ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերի հետ մեկտեղ, բայց դրանք ունեն ավելի սահմանափակ լսարան։ Կոդավորելով ազդանշանները և պահանջելով մալուխի փոխանցման արկղ՝ մալուխը նաև հնարավորություն է տալիս բաժանորդագրվել ինչ-որ ալիքների կամ օգտվել յուրաքանչյուր դիտման համար վճարովի ծառայություններից։
  • Հաջորդիվ սկսեցին երկու հեռուստատեսային կազմակերպություններ համագործակցել, որի արդյունքում մեկ հեռուստաալիքը կարող էին երկու կամ ավելի կազմակերպություն հեռարձակել՝ օրվա տարբեր ժամերի ընթացքում։ Նման օրինակ է BBC one-ը և two-ն։
  • Այս ամենի հետ մեկտեղ զարգացան թվային ռադիոն և հեռուստատեսությունը։

Թերթերից, ռադիոյից և հեռուստատեսությունից հետո մամուլը սահուն տեմպերով անցում կատարեց դեպի առցանց մամուլ՝ համացանց։

  • Համացանցն արագորեն դառնում է զանգվածային լրատվամիջոցների կենտրոնը։ Ամեն ինչ հասանելի է դառնում համացանցի միջոցով։ Թերթ վերցնելու կամ հեռուստատեսությամբ կոնկրետ ժամի նորությունները դիտելու փոխարեն, մարդիկ կարող են մտնել համացանց և ստանալ այն նորությունները, որոնք իրենք ցանկանան և երբ ցանկանան։ Շատերը նույնիսկ նախընտրում են ռադիոն լսել համացանցի միջոցով, տեղեկանալ այն ժամին, երբ իրենց է հարմար։
  • Առցանց մամուլը փոխարինելու եկավ տպագիրին։ Պարբերականները հնարավորություն ունեցան ստեղծելու իրենց կայքերն ու ընթերցողների համար հետաքրքիր, ամեն ժամ թարմացվող հոդվածներ հրապարակել, տեղեկատվություն ստանալը դարձավ ավելի հեշտ, պարզ ու արագ։
  • Առցանց մամուլից մինչև սոցցանցեր։ Այսօր մեդիան լայնորեն տարածված է սոցցանցերում՝ մասնավորապես ֆեյսբուքում և տելեգրամում։ Մարդիկ հնարավորություն ունեն սոցցանցերում ընտրելու իրենց նախընտրած լրատվամիջոցների պաշտոնական էջերն ու իրենց անձնական էջերի լրահոսում կարդալու բոլոր հոդվածները։

Ինչպես սոցյալական մեդիան դարձավ առաջատար

Այն պահին, երբ Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունը սկսեց գրանցվել սոցիալական էջերում, հետևել տարբեր լրատվամիջոցների գործունեությանը, այդ ընթացքում նաև զարգացան մեդիա բովանդակությունները։ Առցանց մամուլից մեդիան անցում կատարեց դեպի սոցցանցեր։

Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այժմ ֆեյսբուքը կարելի է համարել հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի առօրյայի բաղկացուցիչ մաս, որտեղ կան տարբեր բնագավառների, քաղաքական ու հասարակական ակտիվության, տարբեր տարիքի, նախասիրությունների, անհատներ, կառույցներ, այսօր նաև լրատվամիջոցներ, որոնց թիվը բավականին մեծ է։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները ֆեյսբուքում ունեն իրենց պաշտոնական էջերը, որտեղ տեղ են գտնում կայքում տպագրվող գրեթե բոլոր հոդվածները։

Լրատվամիջոցները մշտապես առաջինը լինելու պայքարի մեջ են։ Նա, ով առաջինը ընթերցողին կհասցնի թարմ լուրը, կդառնա ամենամեծ դիտումն ունեցողը։ Մշակութային պարբերականների դեպքում պատկերը այլ է, երբ հոդվածները հեղինակային են, վերաբերում են արվեստի կոնկրետ ճյուղերին, ընթերցողները նախընտրում են հետևել այն պարբերականների հոդվածներին, որոնք մոտ են իրենց նախասիրություններին։

Իրենց սոցիալական էջերը կառավարելու համար բիզնես էջերը դիմում են տարբեր մասնագետների օգնությանը, պարբերականների և լրատվամիջոցների դեպքում պատկերը այլ է։ Մասնագետները կարող են օգնել՝ կառավարելու և գրագետ հոդվածներ տեղադրելու հարցում, իսկ գովազդի օգնությանը որպես վերջին տարբերակ են դիմում։

Մամուլում տարածվում են բազմաթիվ վիճակագրական տվյալներ սոցցանցերի տարածվածության մասին. Ֆեյսբուք  սոցիալական ցանցը դեռևս համարվում է ամենից ակտիվը։

Երկրի համար կարևոր նշանակություն ունեցող օրերին հատկապես՝ մեծանում է ֆեյսբուք սոցիալական ցանցում Հայաստանյան օգտատերերի ակտիվությունը, ինը պայմանավորված է այն փաստով, որ օգտատերերը հնարավորություն ունեն կարդալու ողջ տեղեկատվությունը մեկ սոցկայքի միջոցով՝ հետևելով բոլոր լրատվամիջոցներին։

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով Հայաստանում անընդհատ դիտվում է առցանց  ԶԼՄ-ների քանակի աճ։ Մյուս կողմից՝ ինտերնետից օգտվողների թիվն է անընդհատ և արագ աճում։  Ըստ Ս. Մարտիրոսյանի ՝ այս  պայմաններում չի ձևավորվել մշտական ընթերցող՝ որպես հասարակական շերտ։ Բնականաբար, ընթերցողների մեծ մասը չունի նախընտրելի լրատվամիջոց և սպասում է, թե ինչ հետաքրքիր բան կհայտնվի Ֆեյսբուքում։ Այս պայմաններում օգնության է հասնում ֆեյսբուքը՝ ծառայում է որպես ժամանց, միջնորդ՝ լրատվությանը ծանոթանալու, հետաքրքիր հոդվածներ ընթերցելու, սովորելու։

Կարելի է նաև փաստել, որ ոչ բոլոր լրատվամիջոցները ունեն սեփական վիճակագրական տվյալներ իրենց սոցիալական պաշտոնական էջում ընթերցողների թվի վերաբերյալ։

Օգտատերերի արձագանքը հոդվածներին

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի թիվը ամենամեծն է, ինչը վկայում է այն մասին, որ տարբեր են նաև նրանց արձագանքն ու մեկնաբանումը հոդվածներին։ Եթե անդրադառնանք կոնկրետ լրատվամիջոցներին, որոնք պարզապես տեղեկատվության տարածման հարթակ են, ապա կփաստենք, որ օգտատերեը ոչ միայն իրենց անձնական էջերով, այլև ֆեյք էջերով վատ մեկնաբանություններ են գրում նաև հոդվածների հեղինակի կամ լրագրողի հասցեին։ Մեկնաբանությունները նույնպես կարելի բաժանել մի քանի խմբի՝

  1. Երբ ընթերցողները ադեկվատ կարծիք են հայտնում, առանց վիրավորանք պարունակող արտահայտության՝ լրագրողի կամ լրատվամիջոցի հասցեին։
  2. Կեղծ էջերով վատ մեկնաբանություններ տարածողներ։ Այս խմբի  թվում են նաև լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ տարածողները։
  3. Նրանք, ովքեր պարզապես կարդում են հոդվածն ու առաջ անցնում։

Կան նաև օգտատերերի տեսակներ, որոնք հավանում են լրատվամիջոցի տարածած հրապարակումները, բայց չեն արձագանքում դրանց։ Նրանք ֆեյսբուքի միջոցով տեղեկանում են, այցելում կայքեր, բայց չեն թողնում ոչ մի տեսակի արձագանք։

Ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ 2020-ի գարնանից մինչև աշուն գործող արտակարգ դրությունը և կարանտինը յուրահատուկ ազդեցություն ունեցան ինտերնետի վրա։ Ոստիկանությունը սկսեց հսկել ոչ միայն լրատվադաշտը, այլև օգտատերերին և նրանց մեկնաբանությունները։

Գովազդը սոցցանցերում, արդյունավետ մեդիա գործիքներ

Սոցիալական մեդիան ոչ միայն ֆեյսբուքում, այլև մեծ տարածում ունի Telegram-ում, Twitter-ում։ Թվիթերը վերջին ժամանակներում դարձավ ամենից օպերատիվ սոցիալական ցանցը, դա պայմանավորված է նաև այն փաստով, որ օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և այլ քաղաքական գործիչներ ակտիվ են հենց այս սոցիալական ցանցում։ Նրանց գրառումները արագ տարածվում են նաև մյուս սոցիալական էջերում։

Վերջերս նկատելի դարձավ, որ գովազդը ամեն բնագավառում ակտիվ ընթերցողների քանակ է ապահովում։ Եթե ժամանակին գովազդը տարածվում էր պաստառների կամ հեռուստատեսության միջոցով, ապա այժմ մեկ կոճակի սեղմումով կարելի է սոցիալական էջերում միացնել գովազդն ու տարածել պաշտոնական էջը։ Այս միջոցին այսօր ոչ միայն բլոգներն են դիմում կամ բիզնես ընկերությունները, այլև մամուլը։

Մեդիափորձագետի կարծիքով՝ 2021 թվականին մեդիան առավելապես կտեղափոխվի Telegram: Այս տարվա Արցախյան պատերազմը նույնպես պատճառ հանդիսացավ, որ մեդիան տեղափոխվի հենց այդ սոցցանց։

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել