Երբ ԶԼՄ-ները վերածվում են քարոզչամեքենայի, դժվար է պաշտպանել նրանց խոսքի ազատությունը. Աշոտ...

Երբ ԶԼՄ-ները վերածվում են քարոզչամեքենայի, դժվար է պաշտպանել նրանց խոսքի ազատությունը. Աշոտ Մելիքյան

1057

Անհատը մտքով ընկալում է իր շրջապատը՝ իրերն ու երևույթները, դրանց վերաբերյալ ձևավորում է իր գնահատականը. խոսքը հանդիսանում է ՝ որպես արտահայտչամիջոց կարծիքը ներկայացնելու և արտահայտելու համար։

Խոսքի ազատությունը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը. մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի  19-րդ հոդվածով է  ճանաչվում  խոսքի ազատության իրավունքը։ Նաև խոսքի ազատության իրավունքը ճանաչված է  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով, որը ամրագրում է՝ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։  Ըստ նույն հոդվածի՝ խոսքի ազատության իրավունքը բնականաբար ենթադրում է որոշակի պարտականություններ,  պարտավորություններ և բարոյական սահմաններ և որոշ դեպքերում խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել։ Օրինակ՝ երբ դա խախտում է այլոց իրավունքները, սահմանափակվում է կամ ճնշում է դիմացինի ազատությունը, խոչընդոտում է պետական անվտանգությանը կամ էլ հասարակության պաշտպանությանը։  Մերօրյա իրականության մեջ խոսքը միշտ չէ, որ  «անձեռնամխելի» է և հնարավոր չէ այն ճնշել, հարկադրել, փոխել այն, կամ էլ ստիպել հրաժարվել սեփական կարծիքից/ դիրքորոշումից:  Դրա վառ օրինակներից մեկն է մամուլի վրա ճնշումները (այդ թվում՝ տարբեր ձևերով արտահայտվող գրաքննությունը), նախաքննական մարմնի կողմից: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածը նախատեսում է խոսքի ազատության օրենքով նախատեսված սահմանափակում «եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

Եթե դիտարկենք խոսքի ազատությունը Հայաստանյան իրականության դիսկուրսում կարող ենք ամրագրել՝ ԶԼՄ-ի համար  եղել է բուռն շրջան, երբ աննախադեպ  լրագրողների և լրատվամիջոցների ներգրավվածություն է եղել դատական գործընթացում։ Փորձագետները մեծ հոսքը փողկապակցում են հետհեղափոխական իրավիճակի հետ, երբ եղել է լրատվամիջոցների բևեռացում, ԶԼՄ-ն դարձել են քարոզչամեքենա և խոսքի ազատությունը ընկալել այլ դիսկուրսում, շատ հաճախ էլ ԶԼՄ-ի խոսքի ազատության իրավունքը ոտնահարվել է։ Խոսքի ազատության իրավունքների ոտնահարմամբ աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ խոչընդոտել է լրագրողի հարց ու պատասխան իրականացնելը։

Դատական վարույթների քանակը և ոլորտը ներկայացնում ենք ստորև.

«Խոսքի Ազատություն պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Արմեն Մելիքյանը անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում ԶԼՄ-ների խոսքի ազատության պաշտպանությանը.

«Լրատվամիջոցները բաժանվել են ըստ քաղաքական և տնտեսական ճամբարների, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը լրատվամիջոցների սպասարկում է  քաղաքական շահեր ՝ որպես կանոն անտեսում է հանրային շահը, այս պարագայում բարդանում է նաև խոսքի ազատության պաշտպանումը լրագրողների և ԶԼՄ-ների շրջանակներում,երբ լրատվամիջոցները վերածվում է  քարոզչամեքենայի և ամեն կերպ փորձում  «ցեխ շպրտել» ընդդիմախոսների վրա այս պայմաններում ավելանում են  դատական գործերը, շատ հաճախ անթույլատրելի դրսևորումներ են լինում ֆիզիկական բռնության տեսքով և այլն»,- նշում է Աշոտ Մելիքյանը

Եթե դիտարկենք 2020 թվականի առաջին կես տարին  խոսքի ազատության  սահմանափակման  և պաշտպանության դիսկուրսում կարող ենք  վստահաբար նշել՝ ԶԼՄ-ները  բարդ ժամանակաշրջան են ապրել, երբ “Covid 19” համավարակի պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն և եղան խոսքի ազատության  սահմանափակումներ։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2020 թվականի առաջին և երկրորդ կիսամյակը տեսապատկերի միջոցով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն. այդ որոշմամբ արգելվում էր պետական պաշտոնյաներին ու նրանց որոշումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների, նյութերի հրապարակում:  Որոշման արդյունավետության և սահմանափակումների համաչափության շուրջ խոսել ենք «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք 2020 թվականի հոկտեմբերի  11-ից նոյեմբերի 9-ը հայտնաբերված արգելված հրապարակումների թվաքանակը ըստ  ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը մեկնաբանում է խոսքի ազաատության իրավիճակը Հայաստանում ռազմական դրության պայմաններում․ «Մեդիաներ և քաղաքացիներ, որոնք թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ չեն տուգանվել, մինչ դեռ ոմանք տուգանվել են։ Անհասկանալի է եղել՝ ինչ չափանիշներով են առաջնորդվել ոստիկանությունը տուգանքներ կիրառելիս։ Ընդ որում առ այսօր չեն հրապարակել ցանկ՝ որ մեդիաներն են տուգանվել՝ դա պայմանավորելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությամբ»,- հայտնում է Շուշան Դոյդոյանը։

Աշոտ Մելիքյանը ևս մեկնաբանեց  ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության իրավիճակի և պաշտպանության շուրջ։

Այն ինչ ռազմական դրության պայմաններում ներկայացվում է հասարակությանը ԶԼՄ-ների կողմից պետք է հաշվի առնվեր երկու հանգամանք՝ առաջինը, որ պատերազմական իրավիճակի ժամանակ խոսքի ազատության որոշ սահմանափակումներ են կիրառվում,հաճախ նաև գրաքնություն։ Մյուս կողմից այդ տեղեկատվական պատերազմի պայմաններում կարևոր էր հանրությանը տրամադրել այնպիսի ինֆորմացիա, որը թույլ կտար պատկերացնել՝ ինչ է կատարվում ռազմաճակատում։ Իշխանությունները այդ ժամանակաշրջանում լավ չէին ուսումնասիրել միջազգային փորձը, որովհետև դա լուրջ մասնագիտություն է պատերազմական իրավիճակում հասարակությանը տեղեկություններ հասցնելը։»,- մեկնաբանում է Աշոտ Մելիքյանը։

«Խոսքի ազատության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է՝ խոսքի ազատության սահմանափակումները ռազմական դրության պայմաններում եղել են համաչափ։ «Կարծում եմ՝ եղել են համաչափ, բայց չեն համապատասխանել հասարակության հետ երկխոսություն ունենալու չափով, այսինքն՝  սահմանափակումները մեծ չափով այդքան էլ խիստ չէին, բայց պաշտոնական տեղեկատվությունը թյուրիմացության մեջ էր գցում հասարակությանը, և սովորական քաղաքացին խոսքի ազատության սահմանափակման պարագայում չէր հասկանում՝ ինչ է կատարվում ռազմաճակատում»,- հայտնում է Աշոտ Մելիքյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը կարծում է՝ սահմանափակումների կիրառումը եղել է խտրական․

«Սահմանափակումներն ընդհանուր առմամաբ եղել են համաչափ, սակայն դրանց կիրառումը եղել է խտրական, և ընդհանուր տրամաբանությունը եղել է անհասկանալի»,- մեկնաբանում է Շուշան Դոյդոյանը։

Վերը թվարկված կետերի և օրինակների հիման վրա կարելի է պատկերացնել՝ խոսքի ազատության պաշտպանությունը մեծ կարևորություն ունի, թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների պարագայում, և տվյալ ոլորտը պետք է լինի պետական ապարատի և մասնագիտացված կառույցների ուշադրության կենտրոնում։

Թերեզա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել