Այսօր, ինտերնետային և թվանշային դարում, շատ կարևոր է տիրապետել ահռելի թվով տեղեկատվության, և որ ամենակարևորն է՝ ստույգ տեղեկատվության: Առհասարակ, տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր են հանդիսանում լրատվամիջոցները, որոնք անմիջական ազդեցություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Այն, ինչը փոխանցվում է լրատվամիջոցներով, ազդում է երկրի քաղաքական ընթացքի վրա: Օրինակ, եթե լրատվամիջոցներն ավելի շատ ուշադրություն են դարձնում գործազրկութան խնդրին, ապա պարբերաբար տպագրվում են այդ թեմային վերաբերող նյութեր: Լրատվամիջոցների օգնությամբ շատ ու շատ քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և, ինչու չէ, նաև դիվանագիտական ներկայացուցիչներ կարող են տեղեկատվություն փոխանցել իրենց ընտրողներին քվեարկության ժամանակ և դրանով ազդել հասարակության մտքի վրա: Որքան ավելի հստակ է ձևակերպված ու մատուցված տեղեկատվությունը, այնքան ավելի մեծ վստահութուն է ներշնչում տվյալ պետությունը իր լսարանի վրա միջազգային մակարդակով:
Բայց ժամանակները փոխվում են, և տեղեկատվության ձեռքբերման աղբյուրներն այսօր բազմազան են. Իհարկե, ավանդականների շարքում են ռադիոն, հեռուստատեսությունը, թերթը, իսկ արդի և հիմնական աղբյուր է համարվում ինտերնետը, սոցիալական տիրույթը: Ինտերնետի՝ որպես տեղեկատվության հիմնական աղբյուրի զարգացումն, անկասկած, ազդել է տարբեր տարիքի, ազգության և սոցիալական կարգավիճակի մարդկանց կյանքի շատ ոլորտների վրա: Սոցցանցերի ի հայտ գալը կարելի է համարել հասարակական գիտակցության փոփոխման հարթակ, որտեղ հասարակության հիմնական մասը ստանում է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը և այն համարում ինֆորմացիայի ստացման հիմնական և ռացիոնալ միջոց:
Համացանցում առկա ցանկացած տեղեկատվություն հիմնականում ծառայում է որևէ հատուկ նպատակի, մանավանդ, եթե այդ տեղեկատվությունը տրվում է քաղաքական և հանրային նշանակություն ունեցող սուբյեկտների կողմից: Համացանցային տեղեկատվության մատուցումն ունի շատ առավելություններ և թերություններ: Համացանցում կարելի է ահռելի թվով ինֆորմացիա տեղադրել. այդ տեսանկյունից սահմանափակումներ չկան: Սա, իհարկե, շատ կարևոր փաստ է, այ բայց տեղադրել հստակ, ստույգ ինֆորմացիա և միևնույն ժամանակ լինել օպերատիվ այս ոլորտում՝ մի քիչ ավելի բարդ է: Շատ կարևոր է, որ լսարանը, կարդալով տեղեկատվությունը, վստահ լինի դրա բացարձակ ճշմարտացիության մեջ: Բոլորիս հայտնի է, որ 21-րդ դարում կան մի շարք գործիքներ, որոնց շնորհիվ կարելի է ճշտել տեղեկատվության ստույգությունը, բայց այդ գործիքներին ոչ բոլորն են տիրապետում: Դրա համար ուղղակի կան սոցիալական պաշտոնական էջեր, որոնք քիչ թե շատ վստահություն են ներշնչում: Տեսնենք, թե ՀՀ դիվանագիտկան ներկայացուցչություններն ինչպիսի դրսևորում և դերակատարություն ունեն սոցիալական ցանցերում:
Դեսպանությունների մասին փոխանցվող ինֆորմացիան մեծ ազդեցություն ունի ընդունող երկրում տվյալ պետության մասին հանրային կարծիքի ձևավորման վրա: Եվ դիվանագիտական ներկայացուցիչների հաջողությունը մեծապես կախված է այդ ամենից:
Ըստ Twiplomacy կառույցի կողմից իրականացված ուսումնասիրության, պարզվել է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների գրեթե 92%-ի իշխանությունները ներկայությունը ունեն թվիթերում: 856 հաշիվների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց կեսը անձնական հաշիվներ են, որոնց մեծ մասում գրառումներն իրականացնում են անձամբ ղեկավարները:
ՀՀ ներկայացուցչություններն նույնպես ունեն իրենց ինտերնետային կայքերը: Հայաստանի դեսպանությունների, ներկայացուցչությունների եւ հյուպատոսությունների կայքերը ունեն միասնական տեսք, ներկայացված են հայերեն եւ ընդունող պետության լեզվով կամ լեզուներով։ Կայքերը պարունակում են տեղեկատվություն ներկայացուցչության ղեկավարի, անձնակազմի, աշխատանքային ժամերի և այլնի մասին։
Ստորև ներկայացնենք մի քանի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների սոցիալական կայքերի նկարներ, որտեղ երևում է սոցկայքերի տեսքը, և հասկանանք՝ այս ամբողջ ինֆորմացիան առկա է արդյոք իրենց պաշտոնական սոցիալական էջերում:
Ահա այս կայքերից երևում է, որ տվյալ կազմակերպությունների մասին կարելի է բավականին ինֆորմացիա ձեռք բերել՝ սկսած գրասենյակների հասցեներից ու հեռախոսահամարներից, վերջացրած հանդիպումների ու կարևոր իրադարձությունների մասին:
Ինչպես արդեն նշել էինք, կարևոր է, որ կայքէջերը լինեն հանրամատչելի, հետևաբար գրառումները պետք է լինեն մի քանի լեզուներով ՝
Ֆեյսբուքում, թվիթերում և մնացած սոցցանցերում կարևոր է ոչ միայն հանրամատչելիությունը, այլ նաև մեծ լսարան ունենալը, դա ավելի տեղեկցված է դարձնում հանրությունը:
Սյուզաննա Սաֆարյան
4-րդ կուրս