Գիտության զարգացման և ֆինանսավորման խդիրներ

Գիտության զարգացման և ֆինանսավորման խդիրներ

758

Վերջին շրջանում հատկապես «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման համատեքստում մասնագիտական շրջանակներում ակտիվացել են գիտության զարգացման և ոլորտի ֆինանսավորման խնդիրների մասին քննարկումները:

Գիտության զարգացման և ֆինանսավորման խնդիրներին հանգամանորեն անդրադարձել են  ապրիլի 15-ին, «Հոդված 3» ակումբի տեսակապի միջոցով կազմակերպած «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսներն էին՝ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Աննա Կոստանյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արևիկ Անափիոսյանը՝ կրթության փորձագետ, Ռուզաննա Ծատրյանը՝ կրթության փորձագետ:

Այս ընթացքում կառավարությունը 2021 թ. ապրիլի 8-ի որոշմամբ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացրեց 2,7 մլրդ դրամով։ Հավելյալ միջոցներից շուրջ 1 միլիարդ 32 միլիոն դրամ ուղղվելու է գիտական ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին, իսկ 1 միլիարդ 638 միլիոն դրամ կուղղվի մրցութային դրամաշնորհային միջոցառումների իրականացմանը:

Բանախոս Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ գիտության համար հատկացրած ֆինանսավորումը բավարար չէ.

 «Վերջին երեք տարվա ընթացքում խեոսել եմ գիտության ֆինանասավորման ավելացման մասին, և նախանցյալ տարի մեծ պայքարի գնով հաջողվեց 1.5 մլրդ դրամով ավելացնել բյուջեն, ինչը թույլ տվեց կոնկրետ քայլեր անել գիտության զարգացման համար: Բնականաբար, գիտության ֆինանսավորումը բավարար չէ, և այդ մասին բազմիցս ասվել է: Մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որոնցից մեկին մասնակցել եմ և գիտության նախագահին ասել եմ ՝ բերեք ծրագրեր և մենք կդիտարկենք դրանց ֆինանսավորման չափը: Ներկայացվեց 2.7 մլրդի ծրագիր, չնայած ես նաև պնդում էի, որ պետք է գիտաշխատողների աշխատավարձը նույնպես բարձրանա: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ երկիրը ունի սուղ միջոցներ: Եթե չլինեին պատերազմն ու քովիդը ՝ միգուցե հնարավոր լիներ ավելի մեծ թվերի մասին խոսել»,- ասում է բանախոսը:

Կարևորելով գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման խնդիրը՝ փորձագետների մի մասն առաջ է քաշում ոլորտի կառույցների աշխատանքի արդյունավետության հարցն առկա ֆինանսական միջոցների շրջանակում:

«Եթե նայում ենք մի քանի երկրներում գիտության ֆինանսավորումը  զարգացած է, տեսում ենք, որ գիտական համակարգը բավականին ակտիվ երկխոսության մեջ է լինում որոշում կայացնողների հետ: Դա կլինի թե՛ գործադիրում, թե´ օրենսդիրում: ՀՀ-ում, ցավոք, նախորդ 14  տարիների ընթացքում  չեմ տեսել, որ նման ակտիվ ներգրավվածություն լինի գիտական համակարգի որոշում կայացնողների հետ: Ես կարծում են, որ եթե չունենանք բավարար  ֆինանսավորում, ապա գիտությունը չի զարգանա: Ֆինանսավորումը տրամադրվում է, բայց չի բավարարում խորքային ուսումնասիրությունների համար»,- իր խոսքում նշեց կրթության փորձագետ Արևիկ  Անաթիոսյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կարծում է, որ միայն ֆինանսավորումը ավելացնելու մեջ չէ խնդիրը.

«Գիտության մասին քննարկումները շատ են եղել, այն որ որ գիտությունը զարգացնելու  կարիք կա, դա փաստ է: Ես  կարծում եմ, որ ֆինանսավորումը ավելացնելու մեջ չէ խնդրի լուծումը: Նախ պետք է հասկանալ ՝  գիտության և մասնավոր կապը ամրապնդվում է, թե՝ ոչ, և հասկանալ, թե որտեղ են այդ թերացումները: Կառվարությունը 2020 թվականին ներկայացրել էր մի քանի ծրագիր, որոնք պեռք է իրականացվեին, սակայն այդ ծրագրերին համահունչ ոչ մի քայլ չի արվել: Քննարկան ժամանակ խոսել ենք գիտատեխնոլոգիական կենտրոնների բարելավման մասին, կրթության և գիտության ամրապնդման մասին: Այսինքն՝ տեսականից գործնականին անցում չկատարվեց: Կարծում եմ՝ առաջինը պետք է գտնել, թե որտեղ են փոշիացել այն գումաւները, որոնք պետք է հատկացվեին գիտության զարգացմանը»,- ասաց Աննա Կոստանյանը:

Կրթության փորձագետ Ռուզաննա Ծատրյանի խոսքով՝ պետք է լինեն համապարփակ տվյալներ, որ կառավարվեն ֆինանսների կողմից.

«Ֆինանսավորման մասին խոսվեց, բայց շատ կարևոր է նաև հասկանալ , թե այդ գումարի քիչ լինելը ինչքանով է ազդում գիտաշխատողի վարքի և աշխատանքի վրա: Օրինակ՝ ինչ չափից է աշխատողը մոտիվացվում»,- նշեց Ռուզաննա Ծատրյանը

Մերի Միքայելյան

4-րդ կուրս

Կիսվել