Պայքար պատերազմից հետո

Պայքար պատերազմից հետո

1373

Պատերազմը սովորեցրեց խոսել զգացածի մասին, զգալ՝ երբևէ չզգացածը, վախենալ կորցնելուց, սիրել ավելի շատ, սպասել այնքան, ինչքան անհնար էր թվում առաջ:

Զրույց պատերազմի դաշտից վերադարձած հրամանատար Ալբերտ Հակոբյանի հետ :

-Ի՞նչ է պատերազմը Ձեզ համար:

-Պատերազմը ճանապարհ է, որ պատրաստ ես անցնել հայրենիքիդ հասնելու համար: Պայքար, որը ստիպում է ապրել, պայքարել մինչև վերջին շունչդ: Մենք պատերազմում ենք ամեն օր ու պարտրաստ ենք պատերազմել ընդմիշտ, սա հայի արյան մեջ է, սրանում է մեր հզորությունը:

Ի՞նչ սովորեցրեց Ձեզ պատերզամը:

-Պատերազմը սովորեցրեց գնահատել կյանքը, մեծանալ, կյանքից շատ բան հասկանալ, սովորեցրեց ճիշտ ապրել: Եթե մինչ պատերազմը մենք ապրում էինք մտածելով, որ սա է ամենաճիշտ ձևը, ապա պատերազմից հետո ամեն ինչ փոխվում է: Հայրենիքի հանդեպ ունեցած պարտականությունդ պատերզամի դաշտում վերածում ես սիրո, որ կարողանաս սիրել հողդ, որ հողդ սկսի քեզ ուժ տալ:

-Ի՞նչ եք զգում այսօր, երբ մղձավանջը հետևում է:

-Ամենաառաջինը՝ ցավ, որը ուղեկցելու է պատերզամ տեսած ցանկացած մարդուն ամբողջ կյանքում: Ես եկել եմ տուն, շարունակում եմ ապրել, իմ սիրելիները իմ կողքին են, կյանքը շարունակվում է, բայց այն էլ առաջվանը չի ու չի էլ լինելու, որովհետև մեք կորցրել ենք մեր հողերը, որոնց ամեն սանտիմետրը մեր հերոսների արյունով է լցված: Ապրում ենք՝ մտածելով, որ նույն ճակատագիրը պետք է ունենայինք նաև մենք, սակայն երջանիկ պատահականությամբ մենք ողջ ենք: Ամեն անգամ, երբ ուզում եմ ժպտալ, ինձ մեղավոր եմ զգում, սակայն մարդն ամեն ինչի հետ համակերպվում է, վաղ թե ուշ բոլորս էլ սովորելու ենք ապրել ցավի հետ ու ժպտալ:

-Պատերազմի ամենաթեժ պահին ու՞մ կամ ինչի՞ մասին էիք մտածում :

Երբ երկնքին էի նայում ու տեսնում, որ հողը կարմիր գույն է ստացել, իսկ խաղաղ կապույտը լցված է արկերով, չէի հասկանում, թե որն է այդ արկերից իմ բաժինը: Այդ պահերին աչքիդ առաջ հայտնվում է ընտանիքդ, սիրածդ աղջիկը, ականջներիդ մեջ լսվում է նրանց աղոթքները, ու դու, կամա, թե ակամա, փարձում ես փախչել քո բաժին արկից: Այս ամեն քեզ ուժ է տալիս ապրելու ու կռվելու, կամքդ հազարապատկվում է, ու այնպիսի եռանդով ես գոռում՝ «համազարկով կրակ», որ երբևէ չէիր կարողանում:

-Ամենակարևոր բառերը, որ լսել եք այդ օրերին:

Մարտի դաշտում, երբ հանգստանալու հնարավորություն էր տրվում, ընկերներով իրար հետ կիսվում էինք մեր երազանքներով, որ տուն չհասնելու դեպքում, մեկս մյուսի ընտանիքին պատմենք, ու եթե հնարավոր լիներ, գոնե դրանց մի մասը իրականություն դարձնեին մեր հարազատները: Ես ընկերներիցս շատ բառեր եմ լսել, շատ ցանկություններ, ու բոլորը, իմ ուժերի չափով, փորձելու եմ կատարել, որ ընկերներիս հոգուն հանգստություն իջնի: Պատերազմի ընթացքում ամենակարևոր խոսքերը լսել եմ ընտանիքիցս ու սիրածս աղջկանից: Մի օր սիրածս աղջիկը զանգեց ու ասաց, որ համացանցում այնքան պատմություններ է կարդում, որ այնքան սերեր են կիսատ մնում, ու սկսեց լացել: Նա խնդրեց՝ երդվեմ, որ հետ եմ գալու: Ասաց, որ հիմա բոլոր աղջիկների էջերում մի խոսք կա, խնդրեց՝ ես էլ կրկնեմ . «Ասա, որ մեր սերը անիծյալ հրացաններին չի պարտվելու…»:

Գոհար Հովսեփյան

4-րդ կուրս

Կիսվել