Մամուլի զարգացման ու առաջխաղացման հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցների ուղղությունները մնացին նույնը։ Երբ թվում է, թե մամուլի այս կամ այն ճյուղը պետք է հետ մնար մյուսից, ապա ժամանակը հակառակն ապացուցեց։ Մամուլի ոչ մի ուղղություն ուշադրությունից դուրս չմնաց, իսկ մշակույթը սկսեց էլ ավելի ընդլայնվել։
Մշակույթը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է։ Թվում է, թե մամուլի մյուս ուղղությունները ավելի դժվար է լուսաբանելը, բայց իրականում՝ մշակույթը ավելի լայն շերտեր ունի, որոնց բաց թողնել չի կարելի։
Մշակույթը մեր առօրյան է, հետևաբար այն բոլորիս տներում է և հետաքրքրում է ցանկացած նախասիրություն ունեցող անձի։ Մշակույթը նաև մշտապես իր լուման է ունենում տարբեր տեսակի իրադարձությունների լուսաբանման հարցում։
Մշակույթն արտահայտվում է մարդկանց գործունեության ու կյանքի կազմակերպման նախադրյալներով, հենց այս գործառույթով էլ աչքի են ընկնում առցանց մշակութային պարբերականները՝ կայքերում և ֆեյսբուքյան էջերում ներկայացնելով հին ու նոր մշակութային տարրերն ու ամբողջացնելով այն մեկտեղ։
Մշակութային պարբերականները իրենց բովանդակությամբ տարբեր են։ Մի մասը տեղեկատվական բնույթ ունի, մյուսը՝ հեղինակային հոդվածներ են։
Պատերազմն ու մշակույթը։
Այսպիսով, առանձնացրել ենք պատերազմի ողջ ընթացքում մշակութային պարբերականների և կառույցների աշխատանքը՝ օգնություն Զինված ուժերին։
Մշակութային պարբերականների գործունեությունը չէր սահմանափակվում միայն լուսաբանմամբ։ Տարբեր կայքերում և ֆեյսբուքյան էջերում տարածվում էին իրադարձությունների կազմակերպման մասին հիշեցումներ, գրվում էին հոդվածներ։ Այդ թվում նաև՝ «One Armenia»-ի կողմից կազմակերպվող նախագիծը, որի ընթացքում հայ և օտարազգի կատարողներ և երաժշտական խմբեր առցանց «խաղաղության» համերգ էին կազմակերպում՝ ի օգնություն Արցախին։ Այս նախագծի շրջանակներում՝ բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթը կրկնապատկվեց և ուղղվեց «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Այս իրադարձությունը ակտիվ լուսաբանում էր ՝ Cultural.am կայքը նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Գրադարաններն ու գրատները նույնպես միացել էին բարեգործական նախագծերին, որոնց շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանը հյուրընկալել էր Արցախից ժամանած փոքրիկներին, ովքեր մասնակցեցին ինտերակտիվ ներկայացմանը։ Այս մասին լուսաբանել էր «Ardi.am» կայքը։ Այդ թվում նաև ներկայացվում էր «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի պուրակում տեղի ունեցած գրքի տոնավաճառի մասին, իսկ գրքերի վաճառքից ստացված գումարի կեսը պետք է փոխանցվեր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։
Նույն կայքը նաև լուսաբանում էր, թե ինչպես են արտասահմանում բողոքի ակցիաներ կազմակերպում մեր հայրենակիցները։ Հատկապես կարող ենք առանձնացնել այն, որ Տորոնտոյում լվացքի փոխարեն նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի նախաձեռնած արտ-ինստալիացիան կենդանություն ստացավ՝ «արյունոտ լվացքի» տեսքով։
Անդրադառնանք կայքերում տեղ գտնող հոդվածներին։ Պատերազմի ողջ ընթացքում ստեղծագործողներն ու գրող-հրապարակախոսները իրենց ստեղծագործություններն էին տպագրում Groghutsav.am-ում։ Կարելի է առանձնացնել Նարինե Կռոյանի «Միաչքանի հրեշտակը», որը 90-ականների պատերազմի մասին է։ Պատմվածքները հատուկ ենթաբաժիններով տեղադրվում էին տարբեր կայքերում։
Armenian art-ն էլ պատերազմի ընթացքում Արցախյան մանրանկարչության, հնամենի պատմության մասին հոդվածներ էր պատրաստում և հրապարակում ֆեյսբուքում։
Ինչպես հայտնի է բոլորիս՝ պատերազմի ողջ ընթացքում մշակութային տներն ու կառույցները ծառայեցին որպես պարենի հավաքագրման կետեր կամ ապաստարաններ, այդ թվում՝ Մատենադարանը, Տիկնիկային թատրոնը, Խամաճիկների թատրոնը և այլն։
Տարբեր դերասաններ իրենց լուման ունեցան՝ Արցախի հայությանը օգնության ձեռք մեկնելու հարցում։ Այս ամենը լուսաբանում էին նաև մշակութային պարբերականները։ Այս բոլոր դրամահավաքները, բարեգործական միջոցառումների կազմակերպման մասին լուսաբանումները տեղ էին գտնում հենց մշակութային պարբերականներում։
Մշակույթ ընթերցողները
Տարբեր բնագավառներ ուսումնասիրող մարդիկ հիմնականում նախընտրում են նաև կարդալ ու ծանոթանալ մշակութային պարբերականներում տպագրվող հոդվածներին։ Անկախ նախասիրություններից՝ միշտ հետաքրքիր է կտրվել առօրյա անցուդարձից ու ընթերցել պատմվածքներ, կամ կարդալ որևէ հուշակոթողի պատմության մասին։ Ընթերցողների կարծիքով՝ պարբերականը հետաքրքրական է դառնում թե՛ բովանդակությամբ, թե՛ օպերատիվությամբ, հետևաբար պարբերականները ձգտում են ոչ միայն հետաքրքիր բովանդակություն ստեղծել, այլև օպերատիվ գործել։ Ընթերցողները նաև աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ։ Եթե հոդվածը հասարակության բոլոր շերտերին ներգրավում է՝ իր բովանդակությամբ, ապա այն, անկասկած, արժանանում է դրական արձագանքի, տարածվում է տարբեր անձնական էջերում։
Սովորաբար մարդիկ ձգտում են կարդալ ու հետևել այն պարբերականների հրապարակումներին, որոնք մոտ են իրենց նախասիրություններին, իսկ մշակույթով հետաքրքրվողները բավականին մեծ թիվ են կազմում։
Մշակույթ ընթերցողները, սովորաբար, զերծ են մնում բացասական մեկնաբանություններ թողնելուց, նախընտրում են իրենց լրահոսում մշտապես ակտիվ պահել հենց մշակութային պարբերականների հոդվածները, դրական արձագանք են տալիս հրապարակումներին։
Ըստ բրիտանացի մշակութային լրագրող Մայա Ջագիի՝ 21-րդ դարում ավելի ու ավելի է ընդունվում արվեստների ոլորտի դրական տնտեսական ազդեցությունը՝ աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի, զբոսաշրջության, արտահանումների. և զարգացման առումներով, ինչպես նաև արվեստների դերը որպես սոցիալական խնդիրները լուծելու և արժեքները փոխանցելու. միջոց: «Մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները». Ներառում են ավանդական արվեստները, կիրառական արվեստները և ստեղծարար նորարարությունը:
Անհատները հիմնականում ունենում են տարբեր հետաքրքրության շրջանակներ՝ կախված մասնագիտությունից կամ նախընտրությունից։ Նրանք, ովքեր բաց չեն թողնում ոչ մի ներկայացում, ֆիլմ կամ ցուցահանդես, փնտրում են մշակութային պարբերական, որը լուսաբանում է հենց նմանատիպ միջոցառումները, նոր նախագծերը։
ԶԼՄ-ներում մշակութային իրադարձությունների լուսաբանումը դուրս է եկել «Արվեստներ եզրակացություն», կամ «Մշակույթ» բաժիններից, և հիմա մշակութային խնդիրներն արծարծվում են՝ «Նորություններ», «Բիզնես», «Մեկնաբանություններ և կարծիքներ», «Ճանապարհորդություն և կենսակերպ» բաժիններում:
Մշակույթը սոցցանցերում
Մշակույթը հաճախ տարածվում է սոցցանցերում նույնիսկ ոչ պաշտոնական էջերում։ Թատրոնները այսօր նույնպես պաշտոնական էջեր ունեն, որոնց միջոցով տարածվում են կայանալիք ներկայացումները։ Նույնը կարելի է փաստել նաև պատկերասրահների մասին։ Հաճախ սոցցանցերում հիշեցումներ ենպատրաստվում նաև կայանալիք համերգների, ցուցադրությունների մասին։
Նրանք, ովքեր հետաքրքրված են մշակույթով, կարող են նույնիսկ սոցիալական ցանցերի միջոցով կարդալ, տեղեկանալ մշակութային անցուդարձին։
Մշակութային կայքերը տարբերվում են թե՛ իրենց գործունեությամբ, թե՛ ուղղվածությամբ, թե՛ բովանդակությամբ, հետևաբար նրանց բովանդակությունն ուղղակիորեն վերարտադրվում է սոցիալական ցանցերում։ Տարբերությունն այն է, որ տեղադրվում են հրապարակման հղումը, կարճ նկարագրությունը, բացառիկ դեպքերում նաև նշվում է հրապարակման հեղինակի անուն-ազգանունը։
Մշակութային առցանց պարբերականների մեծամասնությունն ունի նաև իր պաշտոնական սոցիալական էջը, որը հիմնականում տարածվում է ֆեյսբուքում ոչ միայն անմիջապես կայքի միջոցով, այլև, օրինակ, կայքի պատասխանատուի ակտիվ անձնական էջի շնորհիվ։
Մշակույթը լինելով մարդկանց կյանքի անբաժան մասը՝ դուրս չի գալիս ո´չ ընթերցողների ուշադրության կենտրոնից, ո´չ էլ լրագրողներին։ Այն մշտապես լրագրության ամենապահանջված ոլորտներից է։
Լիանա Հակոբյան
4-րդ կուրս