Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

414

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կխոնարհեն բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Կիսվել