Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողը սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի: Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք: Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում: Շատ երկրներում երեխաները զբաղվում են ինչ-որ վճարովի աշխատանքով: Որոշ մարդիկ դա համարում են լիովին սխալ, իսկ ոմանք էլ համարում են արժեքավոր աշխատանքային փորձ ՝ կարևորը սովորելու և պատասխանատվություն ստանձնելու համար: Շատ երեխաներ աշխատում են կարիքից դրդված, որը հաշվի առնելով էլ գործատուները նրանց ընդառաջում են։ Բայց լինում է նաև հակառակը՝ երեխաները հաճախ դառնում են էժան աշխատուժ։
Աշխատանքում տարիքային խտրականությունը ներառում է՝
- Չափազանց երիտասարդ լինելը ( պատասխանատվության, գիտակցության ցածր զգացում)
- Չափազանց ծեր լինելը (ակտիվության, շարժունակության, ժամանակակից պատկերացումների ցածր մակարդակ)
- Համակցված գենդերային խտրականության հետ. Քսան տարեկան հասակում գտնվող կանանց նկատմամբ `վախ ունենալով, որ նրանք կունենան երեխաներ և կմեկնեն հղիության արձակուրդ
- Լեզուների և տեխնոլոգիաների իմացությունը ավելի հատուկ է երիտասարդներին
- Ֆիզիկական կամ մտավոր ոչ բավարար կարողությունը
Փաստաբան Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանում է, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է աշխատաշուկայում կիրառել տարիքային խտրականություն՝ բացառությամբ, եթե դա ողջամտորեն և օբյեկտիվորեն հիմնավորված է այն աշխատանքով, որը պահանջվում է աշխատողից: Կան աշխատանքներ, որոնց դեպքում 60-ից բարձր տարիքային խումբը համարվում է այդ աշխատանքի համար ոչ արդյունավետ և այն փաստերով հիմնավորվում է: Այդ դեպքերը թույլատրելի են: Հաճախ այդ առումով պայմանավորված՝ գործատուների կողմից չարաշահման դեպքեր են տեղի ունենում: Գործատուն այս դեպքում տալիս է իր համար ցանկալի հիմնավորումները: Հայաստանում այդ առիթով չկան դատական նախադեպեր, որը Հայաստանում սահմանում է Վճռաբեկ դատարանը: Լինելու դեպքում էլ աշխատանք տրամադրողները՝ աշխատանքի չընդունելու պատճառը չեն դիտարկի տարիքը:
Աշխատունակ տարիքի բնակչությունը ներառում է 15-75 տարեկաններին: Տարիքային խտրականությունը պայմանավորված է նաև համեմատաբար նոր առաջացած և պահանջված մասնագիտություններով, որոնք հիմնականում ներառում են համակարգչային հմտություններ, լարված, նստակյաց և երկարաժամյա աշխատանք:
Մեր կողմից պահանջվող որակավորումներն են՝
- Համակարգչային գիտելիքներ
- Հաղորդակցվելու կարողություն
- Ժամանակի կառավարում
- Թիմում աշխատելու ընդունակություն
- Լեզուների իմացությունը ցանկալի է
Աշխատանքային ոլորտում էլ պահանջվող աշխատանքային տարիքը բաշխված է ըստ կոնկրետ ոլորտների՝ անվտանգություն` 22-60 տ, հաճախորդների սպասարկում` 30-45 տ, արտադրություն, գործառնություն` 22-50 տ, ինժեներական` 20-45 տ, վաճառք և առևտուր` մինչև 45 տարեկան։
Որպես կանոն՝ 40-50 տարեկանները չեն հետաքրքրում գործատուներին և նրանց աշխատանք գտնելու հավանականությունը սկսում է նվազել: 50 տարեկանների համար այսօր աշխատանք կա տրանսպորտի, շինարարության, տնային տնտեսության, գյուղատնտեսության, արտադրության ոլորտներում:
Գործազուրկների շուրջ 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Կա միտում ՝ կարծելու, որ որոշակի տարիքից հետո (քառասուն և ավելի) մարդիկ ավելի վատ հիշողություն ունեն, ուստի նրանք ի վիճակի չեն կատարել իրենց առջև դրված խնդիրները այնքան արդյունավետ, որքան նրանք դա անում էին իրենց երիտասարդ ժամանակներում: Իհարկե, մարդիկ ծերանում են, ավելի խելացի են դառնում, բայց հիշողությունը և տարբեր ճանաչողական օրինաչափությունները յուրաքանչյուր մարդու համար անհատական են:
Տարիքային խտրականությամբ պայմանավորված մեծանում է նաև աշխատանքային միգրացիան։ Ըստ վիճակագրության՝ միգրանտ տղամարդկանց թվում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն 60տարեկան և բարձր (37․3%) և 45−59 տարեկան տարիքային խմբերը (34․1%): Կանանց թվում 45−59 տարեկանների խումբը` 38․7%։ Մինչև 30 տարեկան տարիքային խմբի դեպում՝ 11․3%, իսկ 45 տարեկան և ավելի բարձր տարիքի ռեսպոնդենտերի տեսակարար կշիռը ընդհանուր թվաքանակում 68.1% է։
Կներեք, մենք ավելի երիտասարդ աշխատողների ենք փնտրում։
Գործատուներ կան, ովքեր մտածում են, որ դիմումատուն չափազանց որակավորված է՝ նա շատ երկար է աշխատել, և այժմ բեռ կլինի կազմակերպության համար, քանի որ գործատուն չի կարող նրան առաջարկել աշխատավարձ, որին արժանի է այդքան մեծ փորձի համար: Կա նաև հակառակ տեսակետը՝ փորձառու մարդիկ ավելի լավ աշխատողներ են, լավ գիտեն իրենց գործի հմտությունները, նրանց վրա կարելի է հույս դնել (փորձված թանը անփորձ մածնի հետ չեն փոխի):
Հայաստանում և աշխարհի շատ երկրներում իշխանությունները տարիքով պայմանավորված խտրականության և գործազրկության կրճատման ծրագրեր են մշակում և իրականացնում՝ համագործակցելով ու որոշակի փոխզիջումների գնալով գործատուների հետ:
Սակայն հիմնականում տարիքը միայն թիվ է և ամեն բան կախված է մարդու կարողություններից և ցանկությունից։
Լիլիթ Հովսեփյան
4-րդ կուրս