«Գեղեցկության ստանդարտները ամեն ոք որոշում է ինքն իր համար». Թելման Առաքելյան

«Գեղեցկության ստանդարտները ամեն ոք որոշում է ինքն իր համար». Թելման Առաքելյան

1332

Մեր զրուցակիցը պլաստիկ վիրաբույժ Թելման Առաքելյանն է, ով ավարտել է ԵՊԲՀ-ն, այնուհետև ուսումը շարունակել  Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարանի Պապանիկոլաու կլինիկական հիվանդանոցի Պարանոցի և Գլխի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական բաժանմունքում, որպես ռեզիդենտ։ Աշխատել է տվյալ բաժանմունքում մոտ 1 տարի, որից հետո տեղափոխվել է Հայաստան՝ շարունակելու մասնագիտական աշխատանքը։

-Ո՞վքեր են ավելի շատ դիմում պլաստիկ վիրաբուժության՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ։

-Պլաստիկ վիրահատությունների դիմում են մեծամասամբ կանայք, հատկապես մեր հասարակությունում։ Թերևս վերջին տարիներին քիչ չեն արական սեռի պացիենտները։

-Որքանո՞վ է իրատեսական մարդուն դարձնել ավելի գեղեցիկ, քան այն, ինչ նրան տրված է բնությունից։

-Գեղեցկության ստանդարտները ամեն ոք որոշում է ինքն իր համար։ Եթե ժամանակակից տրենդների մասին ենք խոսում, ապա միշտ չէ, որ դրանք համընկնում են բնության տվածի հետ։

-Եղել են այնպիսի դեպքեր, երբ մերժել եք հաճախորդներին, եթե այո, ապա ինչու՞։

-Բավական շատ են նման դեպքերը։ Երբեմն պարզապես պացիենտների պատկերացումները և ակնկալիքները իրականության հետ աղերս չեն ունենում։

-Պլաստիկ վիրաբուժության մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ։

-Ցանկացած վիրաբուժական միժամտություն ունի ցուցումներ, հակացուցումներ։ Բացառություն չէ նաև էսթետիկ վիրաբուժությունը։ Այստեղ առանձնահատուկ են նաև հոգեբանական ասպեկտները:

-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո։

-Նորից պետք է կրկնեմ՝ վիրաբուժությունը առհասարակ լի է բարդություններով, դժվարություններով, և կոսմետիկ վիրահատությունները բացառություն չեն։

-Համագործակցու՞մ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցացիայի հետ։

-Այնքանով, որքանով ժամանակս հերիքում է։ Եվ ոչ միայն, ակտիվ անդամ եմ հանդիսանում նաև Եվրոպական գանգադիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայում։

-Ինչքանո՞վ եք ճիշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը։

-Առանց հաճախակի վերապատրաստումների, հատկապես պլաստիկ վիրաբուժության ասպարեզում, պարզապես անհնար է։ Հաճախ եմ մասնակցում կոնֆերանսների թրեյնինգների, և այլն։ Վերջիններից թերևս հիշարժան է Ջո Նիամտուի «ֆեյսլիֆտինգի» մաստեր կլասը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց։

-Հայ կանանք կիրթ և խելացի են։ Կարիք չկա խորհրդի։

Աննա Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել