Սույն թվականի ապրիլի 18-ին Amnew.site կայքը տեղեկություն է տարածել, որտեղ ասվում է, որ ոստիկանները Հայաստանի տարածքում վնասազերծել են սահմանները ապօրինի անցած ադրբեջանցու: Նյութին կցված է վիդեոռեպորտաժ, որը մանրամասն պատմում է դեպքի մասին:
Վիդեոն ուսումնասիրելով պարզ դարձավ, որ այն առաջին անգամ հրապարակվել է 2020 թվականի հուլիսի 21-ին:

Armnew.site կայքում հրապարակված վիդեոյից հատված

Վիդեոհատված՝ հրապարակված 2020 թվականի հուլիսի 21-ին
2020 թվականի հուլիսի 21-ին տարբեր կայքերում հրապարակվել է տվյալ վիդեոն՝ «Ոստիկանները վնասազերծել են Իրանի քաղաքացի՝ ազգությամբ ադբեջանցի տղամարդու» վերնագրով: Նյութում խոսվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ապօրինի բերված թմրամիջոցի մասին:
Amnew.site կայքում տեղադրված վիդեոն վերցված է Lilit Adamyan անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից, ով էլ պարբերաբար իր էջում տարածում է վերոնշյալ կայքի նյութերը:

Փորձեցինք պարզել՝ ով է Լիլիթ Ադամյանը: Tineye.com կայքի միջոցով պարզ դարձավ, որ լուրերը տարածող օգտատերը կեղծ է, քանի որ օգտատիրոջ գլխավոր նկարի սեփականատերը վրացի է, ով համացանցում հայտնի է դարձել իր գեղեցիկ նկարների շնորհիվ:
Կայքը բացվել է 2020 թվականի օգոստոսի 26-ին, որն ուսումնասիրելով պարզեցինք, որ այն պարբերաբար է հրապարակում կեղծ լուրեր, կամ հավաստի լուրեր՝ կեղծ վերնագրերով:
Արծվիկ Դավթյան
2-րդ կուրս