Եթե դու ուզում ես ոչ մի բարդ բան չանել, բայց դառնալ հայտնի, ուրեմն այս հարթակը քեզ համար է: Արդեն երկար ժամանակ է, ինչ տիկտոկը գրավել է շատերի սրտերը: Այստեղ ամեն ինչ շատ հեշտ է, կարճ ու զվարճալի: Ամենուր, անգամ փողոցներում կարող ենք հանդիպել հեռախոսի դիմաց երգող, պարող, նվագող մարդկանց, ովքեր արդեն տարվել են այս «հիվանդությամբ»:
Այս հավելվածը գերում է շատերին, որովհետև չունի հեղինակային իրավունքի հարց:
Սակայն, ինչպես բոլոր սոցցանցերը, այնպես էլ տիկտոկը իր առավելություններից բացի ունի նաև թերություններ:
Առավելությունների ու թերությունների մասին խոսեցինք հոգեբան Լիա Բախշյանի հետ:
Հավելվածի թիրախային ու հիմնական լսարանը դպրոցականներն ու պատանիներն են, ու հենց սա է համարվում տիկտոկի թերություններից մեկը:
Հոգեբանը նշում է, որ ամենավտանգավորը հենց անչափահասների համար է, քանի որ նրանք գտնվում են հասունացման պիկ շրջանում. «Այս տարիքում մենք ուզում ենք իմանալ ամեն ինչ, ամեն ինչից տեղեկացված լինել, չհասկանալով, թե ինչն է մեզ կարելի, ինչը՝ ոչ, իսկ տիկտոկում կարելի է հանդիպել ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ չի կարելի՚:
Տիկտոկը վտանգավոր է հատկապես միջին տարիքում գտնվող աղջիկների համար, որովհետև այս շրջանում նրանք փորձում են ինքնադրսևորվել, ինքնահաստատվել ու ամենահեշտ վայրը այս պարագայում հանդիսանում է սոցցանցը:
Հոգեբանը նշեց նաև, որ առավելությունը նրանում է, որ այստեղ կարելի է երգել, պարել, սովորել նոր շարժումներ, դառնալ հայտնի ու սիրված: Տիկտոկում յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես օգտվի, ինչ անի հավելվածի ներսում: Հավելվածի մարտահրավերներց է նաև այն, որ այստեղ շատ հեշտ է կախման մեջ ընկնել, եթե դու կախում ունենաս հարթակից, ապա դու ամեն օրդ կձգտես անցկացնել այստեղ, անել ամեն ինչ, որ ունենաս շատ դիտումներ ու լինես միշտ պահանջված: Այս դեպքում վտանգավոր է դառնում նաև հասանելիության խնդիրը: Եթե սովորական կյանքում մարդիկ իրենց առօրյայով են ապրում ու ոչ մեկին չեն ցուցադրում, ապա այս հարթակում ՙանհնար՚ է դառնում հասանելի չդառնալը, ամեն քայլդ ու առօրյադ չհրապարակելը:
Գոհար Հովսեփյան
4-րդ կուրս