Քաղաքական հեռուստահաղորդումնե՞րի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա

Քաղաքական հեռուստահաղորդումնե՞րի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա

655

Ցանկացած գրագետ հասարակության հիմքը սեփական և օտար երկրի  քաղաքական դաշտին քաջատեղյակ լինելն է: Մեր  օրերում՝ պայմանավորված  նորագույն տեխնոլոգիաների առկայությամբ, շատ հեշտ է տարբեր միջոցներով  միշտ լինել նորությունների կիզակենտրոնում: Հայաստանյան քաղաքական դաշտը բավական ակտիվ է այսօր թե՛ քաղաքական հեռուստահաղորդումներում, թե՛ լրատվական կայքերում և թե՛ մամուլում: Հարց է առաջանում՝ արդյոք հասարակությունն ավելի շատ նախընտրում է քաղաքական հեռուստահաղորդումները, թե ամեն դեպքում հասարակությունը վազում է մատչելի և հեշտ տարբերակների ետևից: Առհասարակ  որևէ վիճակագրական տվյալ հասկանալու  և դուրս բերելու համար  ամբողջ աշխարհում հայտնի է սոցհարցումների մեթոդը, որը թույլ է տալիս հասականալ՝ հասարակության որ մասը ինչ հակումներ ունի կոնկրետ երևույթների հանդեպ:

Մինչ քաղաքական թեմայով արված մեր հարցազրույցին անցնելը դիտարկենք  մի քանի հարցումների օրինակներ՝ պատկերն ավելի պարզ դարձնելու համար:

 The Gallup Organization-ը  International Republican Institute միջազգային կազմակերպության պատվերով հարցում է իրականացրել չափահաս մոտ 1200 շրջանում՝ հետաքրքրվելով, թե որ հեռուստաալիքներով են ավելի հաճախ լրատվական և քաղաքական հաղորդումներ դիտում, և ահա արդյունքներ՝

Նմանատիպ հարցում հասարակության շրջանում մենք նույնպես իրականացրել ենք՝ դուրս բերելով մի քանի առանձին տվյալներ. ըստ մեր հարցման փորձել ենք պարզել ոչ միայն  այն, թե  որքանով են դիտելի քաղաքական հաղորդումներն այսօր   հայաստանյան հեռուստաշուկայում, այլ նաև այն, թե ի՞նչ ազդեցություն են  ունենում դրանք հանրային կարծիքի ձևավորման գործում:Ստորև ներկայացանում ենք  հարցման արդյունքները, որն իրականացվել է 200 ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց շրջանում: Քաղաքական հեռուստահաղորդումները, բացի լսարանին հուզող հարցերին պատասխանելուց, ունեն ևս մի շատ կարևոր գործառույթ՝ կարող են ազդել հանրության կարծիքի վրա, փոխել հեռուստադիտողի քաղաքական դիրքորոշումը: Հարցվողների 84%-ը մնում է հավատարիմ իր քաղքական հայացքներին, 14%-ի վրա ազդում են քաղաքական հաղորդումները և փոխում իրենց դիրքորոշումը, իսկ 2%-ը գտնում է, որ երբեմն քաղաքական հաղորդումները կարող են ազդել դիրքորոշման վրա:

Ահա հարցումների արդյունքները: Այս ցուցանիշներն, իհարկե, տվեցին որոշ հարցերի պատասխաններ, բայց  քաղաքական հեռուստահաղորդումների դիտելիությանը վերաբերող մնացած հարցերի պատասխանները փորձել ենք պարզել քաղաքագետ, եվրոպագիտության մասնագետ, Ազգային ժողովի փոխնախագահի օգնական և PR մասնագետ, ներկայումս Հայաստանի ազգային կինոկենտրոնի PR բաժնի ղեկավար Գոհար Սարգսյանի հետ զրույցի ժամանակ.

Հետևու՞մ եք քաղաքական հաղորդումներին:

-Քաղաքական հաղորդումների նկատմամբ իմ սերն ու հետաքրքրությունը պայմանավորված է իմ մասնագիտությամբ։ Շուրջ 8 տարի է ինչ քաղաքական հաղորդումներն իմ առօրյայի մի մասն են կազմում։ Քաղաքական հաղորդումները կամ կարճ հարցազրույցները, տալիս են հնարավորություն քաղաքական վերլուծական միտքը զարգացնելու և երևույթներն ու իրավիճակները գնահատելու բազմակողմանի։

-Կմտաբերե՞ք հայաստանյան եթերում հեռարձակվող մի քանի քաղաքական հաղորդում։

-Նախ, կցանկանայի նշել, որ դիտում եմ ավելի շատ միջազգային լրատվություն, ինչը ևս պայմանավորված է մասնագիտական հետաքրքրվածությամբ, մասնավորապես եվրոպական։ Հայկական քաղաքական հաղորդումներն ավելի քիչ հնարավորություն են տալիս ռեալ իրավիճակը գնահատելու։ Կնշեմ ավելի մեծ լսարան ունեցող մի քանի հաղորդումներ՝ Հանրային հեռուստաընկերություն «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», Կենտրոն հ․ը․ «Իմպուլս» (դիտում եմ հազվադեպ), Armnews Աբրահամ Գասպարյանի երեկոյան լուրերը։ Իսկ օնլայն հարթակում ավելի շատ հետևում եմ լուրերին, մասնավորապես ընդգծեմ մի քանի լրատվական կայքերի՝  «Ազատություն», «Արմենպրես», «Պանորամա», «Հ1լուրեր» և այլն։

Հայկական արտադրության ո՞ր հաղորդումներին եք մշտապես հետևում:

-Հայկական հաղորդուները շատ քիչ հնարավորություն են տալիս հեռուստադիտողներին տեսնել անաչառ լրատվական եթերներ: Որևէ հաղորդում մշտապես չեմ նայում, պարզապես գրեթե ամեն օր հետևում եմ քաղաքական լուրերին, որը գոնե տալիս է հնարավորություն քաղաքական վերլուծություն կատարելու։

Թեկուզև մասնակի, բայց ստանում եք արդյո՞ք Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Ինչպես արդեն նշեցի, հայկական հեռուստաալիքներով և կամ օնլայն հարթակում լրատվական կայքերով, հնարավոր չէ ստանալ որևէ հարցի պատասխան, եթե այդ պատասխանը փնտրես տվյալ հաղորդման մեջ, պարզապես պետք է պարբերաբար իրավիճակի մեջ լինել և ինքնուրույն վերլուծություններ կատարել։

-Քաղաքական հաղորդումները ազդու՞մ են Ձեր քաղաքական հայացքների վրա, փոխվու՞մ են Ձեր քաղաքական դիրքորոշումները, ի՞նչ կերպով է դրսեւորվում այդ փոփոխությունը:

Քաղաքական հայացքներս երբևէ չեն փոխվել որևէ հաղորդման կամ իրավիճակի ազդեցության տակ, երևի սա էլ մասնագիտական առավելությույն է։ Աշխատել եմ տարբեր քաղաքական թիմերի ու կուսակցությունների հետ, սակայն երբևէ չեմ փոխել իմ քաղաքական հայացքները, որոնք միշտ անկողմանկալ են եղել։ Մեր մեդիադաշտում, շատ դժվար է որակով պրոդուկտ մատուցելը, որը կտա հնարավորություն լսարանին հասկանալու սեփական նախընտրությունները։ Որպես հիմնավորում ես կարող եմ ներկայացնել այն, որ շատ քաղաքական գործիչներ սխալ ռազմավարություն են իրականացնում, օրինակ որևէ x քաղաքական գործիչ միշտ գնում է այն լրտավականում հարցազրույց տալու, որտեղ իրեն սիրում են, և ընդհակառակը, միշտ մերժում է այն լրատվականների հրավերները, որոնք, օրինակ ընդդիմադիր են կամ իշխանական։ Սա շատ սխալ ռազմավարական քայլ է, եթե իհարկե, նրանք ունեն ռազմավարություն, քանի որ միշտ հաղորդակցվում են այն լսարանի հետ, որտեղ արդեն իրենց ճանաչում են. պետք է թիրախավորել  այն լսարանը, որտեղ մեզ չեն սիրում, այդպիսով ընդգծել մեր առավելությունները, իսկ հանրությանը տալ հնարավորություն քաղաքական հայացնքերում լինել ավելի օբյեկտիվ։

Ըստ Ձեզ, քաղաքական հաղորդումները ապակողմորոշու՞մ են հեռուստադիտողին:

Եթե մարդկանց նույն խումբը մշտապես հետևի մեկ հեռուստաալիքի կամ մեկ լրատվական կայքի, չեմ նշում հաղորդում, քանի որ ցավոք սրտի Հայաստանում ոչ թե հաղորդումներն են քաղաքական այլ հեռուստաալիքներն ու կայքերը, ապա վստահ եմ, որ հնարավոր է ապակողմնորոշել մարդկանց։ Շատ հաճախ նրանք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և դրդում այս կամ այն քայլերի։ Միայն հասուն քաղաքական մտածելակերպ ունեցող հասարակություններում է, որ նմանատիպ դեգրադացիա տեղի չի ունենում։ Շատ հաճախ մարդկանց մանիպուլացնում են ոչ միայն քաղաքական հաղորդումներով, այլև հեռուստասերիալներով կամ սիթքոմներով։ Սա վատ երևույթ է, քանի որ հասարակությանը պետք է տալ ոչ թե այն, ինչ ինքն է ցանկանում, այլ այն, ինչին պետք է նա հասնի, այսինքն՝ ոչ թե պետք է հասարակությունը իջեցնել քաղաքական ամենացածր մտածելակերպի մակարդակի, այլ քաղաքական և առհասարակ հեռուստատեսային բարձր որակի հաղորդումներով ստեղծել պահանջարկ։ Բնականաբար, այս ամենը մեր պես զարգացող պետություններում դեռ կշարունակվի դրսևորվել, քանի որ սա հասարակությանը կառավարելու մեթոդներից մեկն է։

Ի՞նչ կցանկանայիք տեսնել քաղաքական հաղորդումներում, որ բացակայում է:

Կցանկանայի որ մեր երկիրը այնքան զարգանար, որ այլևս մարդիկ չաշխատեին այն TV-ներում ու լրատվական կայքերում, որտեղ մարդկանց թելադրում են ինչ գրել, ում մասին գրել, կամ ում ընդհանրապես չանդրադառնալ։ Կցանկանայի, որ լիներ պետականամետ մտածելակերպ, որը կստիպեր ինչպես լրագրողներին, այնպես TV-ների ու լրատվական կայքերի ղեկավար ներկայացուցիչներին հասարակությանը մատուցել անկողմանակալ տեղեկատվություն, առանց որևէ քաղաքական ուղղորդումերին։ Վստահ եմ, որ գալիք սերունդը, այս ամենն ավելի լավ է գիտակցում և մոտ ապագայում, մենք կհասնենք նրան, որ կունենանք ստույգ տեղեկատվություն, վարպետացած լրագրողներ։

Սյուզաննա Սաֆարյան

4-րդ կուրս

Կիսվել