Արդեն երկար ժամանակ է՝ ցանկանում եմ նիհարել

Արդեն երկար ժամանակ է՝ ցանկանում եմ նիհարել

684

«Արդեն երկար ժամանակ է՝ ցանկանում եմ նիհարել, այնպես չէ որ, ինձ գեր եմ համարում, բայց իմ պատկերացրած կատարյալ կառուցվածքին եմ ուզում հասնել։ Սկզբից մարզվում էի՝ սպորտզալ էի հաճախում, իսկ հետո սկսեցի հետեվել նաև սննդակարգիս՝ երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չէի ուտում։ 55կգ․-ից ընդամենը 5-ը ինձ լքեց, որոշեցի այլևս ոչինչ չանել, վերադառնալ նախկին սննդակարգիս և չմարզվել, ընդամենը մեկ ամիս և ես վերադարձրի իմ կորցրած կիլոգրամները»,-պատմում է 20-ամյա Վիկան։

21-ամյա Միլենան սկսեց նիհարել՝ հետեվելով ընկերուհիների խորհրդին, ասում է՝ բոլորն իրենից ավելի գեղեցիկ կառուցվածք ունեին. «Բայց ախր իմ ոսկորն է հաստ, ես ի՞նչ կարեղ եմ անել»,- անկեղծացավ Միլենան։

20-ամյա Իդան պատմում է, որ սկսեց հաճախել մարզասրահ և միաժամանակ հետևել մարզիչի կողմից նշանակված սննդակարգին, մարզասրահն ու առողջ սննդակարգը օգնեցին կորցնել 5 կգ. «Նայեցի հայելու մեջ ու հասկացա, որ ժամանակն է բացի մտածելուց և երազելուց, անցնել գործնական քայլերի՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար»։ Ինչպես պատմում է՝ նա այն մարդկանց թվին է պատկանում, որ մեկ է չի կարող վերջնականապես ազատվել անառողջ սննդից, շաբաթվա մեկ օրը մարզիչը նրան թույլ էր տալիս ուտել ինչ ուզում է, սակայն ժամանակի ընթացքում դրանք այլևս չէր ընդունում իր օրգանիզմը։ «Երևի պետք է միշտ մարզվել, վախենում եմ, որ թողնելու դեպքում կվերադառնամ հին կազմվածքիս»։

«Ես 80կգ եմ, ամեն հնարավոր տարբերակ փորձել եմ, բայց ոչինչ էլ չի փոխվել, պարզապես սկսել եմ սպորտզալ հաճախել առանց արդյունքների սպասելու, մի քանի ամիս անց մարզիչս ասաց՝ կշեռքի վրա կանգնեմ, արդյունքներն իրոք ապշեցրին ինձ, ես նիհարելեի 7կգ,-պատմում է 29-ամյա Ռիման։ Ըստ նրա պետք է մեր մտքին հանգիստ թողնել, քիչ նյարդայնանալ, իսկ օրգանիզմին չստիպել հասնել արդյունքների, որոնք հնարավոր չեն,- այդպես եմ ասում, բայց շարունակում եմ նիհարելու մասին մտածել ինքս ինձնից գաղտնի, երևի ստացվում է»։

Այս օրերին ամենից հաճախ լսվող արտահայտություններից է՝ «դիետա եմ պահում»։ Մարդիկ հրաժարվում են այս կամ այն սնունդն ուտելուց, նախապես պլանավորած ժամից հետո սնվելուց, դիմում են տարբեր մասնագետների՝ բժիշկների, հոգեբանների, սննդաբաների, մարզիչներրի։ Ի՞նչ է նշանակում ավելորդ քաշ հասկացությունը։ Ամբողջ համացանցը ողողված է տարատեսակ դիետաներով, և բարդ է հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ և ո՞րը պարզապես գովազդ։ Մասնագետների կարծիքով՝ պետք է յուրաքանչյուրը լավ ճանաչի իր օրգանիզմը այն առողջ պահելու համար։

Պարզվում է՝ ովքեր որոշել են մոդել դառնալ, պետք է ավելի խիստ դիետայի հետևեն։

18-ամյա Լիան պատմում է, որ ցանկանում է մոդել դառնալ ու սկսել է հետեվել առաջին իսկ դիետայի կանոններին, որոնք գտել է համացանցում՝ նախատեսված հատուկ մոդելների համար. հիշեց մի քանիսը. «Հինգանգամյա սննդակարգի դեպքում կալորիաները հավասարաչափ են այրվում, ամբողջ օրվա ընթացքում քաղցի զգացողություն չի առաջանում, քաղցր և յուղոտ սննդի քանակությունը նվազագույնի պետք է հասցնել, կոճապղպեղով համեմունքն արագացնում է յուղերի կլանումը, պետք է սահմանափակել աղի քանակությունը, այն ջուրն օրգանիզմում է պահում և այլն»։

Սննդաբան Արմեն Մկրտչյանն նշում է․«Առողջ սննդակարգին պետք է հետևել ամբողջ կյանքի ընթացքում, իսկ դիետային պետք է հետևել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, մարդիկ ավելի շատ հակված են վստահել հարևանին, բարեկամին, ընկերուհիներին և վերջում միայն նոր մասնագետին: Ինքնուրույն նշանակված դիետաները կարող են շատ բացասական երևույթներ բերել իրենց հետ, մի քանի ամսում արագ նիհարելու արդյունքը հետո կարող է մեծ խնդիրների պատճառ դառնալ, հաճախ փորձում են նիհարել ավելի քան պետք է, իսկ դա արդեն թողնում է մեծ հետևանքներ, առաջացնում է անորեքսիա, հետագայում ունենում ենք նաև պուլեմիայի դեպքեր, այսինքն առաջանում է անկառավարելի սով և սննդի ընդունում, այս դեպքում արդեն պետք է աշխատել ոչ միայն սննդաբանի, այլև հոգեբանի հետ։

Խոհարարների կարծիքով՝ դիետա ասվածը սննդակարգն է, իսկ սննդակարգ նշանակում է սնվել կարգով և ո՞վ է ասել, որ պետք է կարգով սնվել, միայն երբ օրգանիզմում կան խնդիրներ, պետք է կարգով սնվել միշտ։ Սնվելը ոչ միայն մեր օրգանիզմում քաղցը հագեցնելու համար է, այլև պետք հասկանալ, որ այն մեր օրգանիզմի ծախսած էներգիայի միկրոէլեմենտների վերականգնումն է։Մեր օրգանիզմը 2 ժամը մեկ կարիք ունի սնվելու և սնվելու ընթացքում չպետք է օգտագործել հեղուկ։ Պետք է 8 ժամվա ընթացքում կարգավորել սննդակարգը և 16 ժամվա ընթացքում՝ փորձել ազատվել այդ սնունդից։

25-ամյա Աննայի կարծիքով գեղցիկ կառուցվածք ունենալու գաղտնիքը սպորտով զբաղվելու մեջ է։ Իսկ հատուկ սննդակարգ չունի և չի էլ ցանկանում ունենալ։

19-ամյա Լուսինեն իրեն բախտավոր և հաջողակ է համարում՝ ուտում է երբ և որքան ցանկանա, ասում է՝ նույնիսկ մեկ-մեկ գիրանալու մասին է մտածում. «Ինչպես կարելի է համեղ բան տեսնել և անտարբեր անցնել կողքով»։

Անի Արոյան

4-րդ կուրս

Կիսվել