Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման հուշագիր են...

Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

725

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

Նրանք ստորագրել են նաև ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով»,-գրված է հայտարարության մեջ։

Կիսվել