Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ «France 3»-ի եթերում

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ «France 3»-ի եթերում

1310

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը հնչել է ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ՝ «France 3» հեռուստատեսության եթերում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Երգի կատարումն ուղեկցվել է դուդուկի հնչյուններով։ Ժյուրիի կազմում է եղել ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորեն, որը երգի ողջ ընթացքում հուզված ձայնակցել է, վերջում էլ հայերենով շնորհակալություն է հայտնել երգչախմբի փոքրիկ մասնակիցներին։

Կիսվել