4 դեպք, երբ մրցավարի սխալները փչացրել են ամբողջ հանդիպումը

4 դեպք, երբ մրցավարի սխալները փչացրել են ամբողջ հանդիպումը

936

Ֆուտբոլի գրեթե 170 տարվա պատմության մեջ շատ են եղել հիշարժան խաղեր։  Այսօր հիշելու ենք 4 խաղ, որոնք հիշարժան են բացասական առումով։  4 խաղ, որտեղ մրցավարական սխալները փչացրել են ամբողջ հանդիպումը։

2002 թվականի աշխարհի առաջնությանն իսկական սկանդալ տեղի ունեցավ։  Հունիսի 18-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում հանդիպեցին Իտալիայի և Կորեայի Հանրապետության հավաքականները։ Այդ հանդիպումը հայտնի դարձավ մրցավարական սխալներով։

Հենց հանդիպման սկզբից նկատվում էր մրցավար Բայրոն Մորենոյի կողմնակալությունը՝ ի շահ Կորեայի հավաքականի։ Նախ՝ առաջին խաղակեսում երկու դեղին քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց իտալացիների հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին։ Դեղին քարտերից մեկը նա ստացավ սիմուլյացիայի համար, և մրցավարին չանհագստացրեց այն փաստը, որ Տոտտիի դեմքից արյուն է գալիս։   Երկրորդ խաղակեսում կողմնակալությունը շարունակվեց։ Իտալացիները  գոլ խփեցին, որը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղից դուրս վիճակ իհարկե չկար։  Մեկ այլ դեպքում 11 մետրանոց հարված չնշանակվեց Կորեայի դարպասին։ Վերջիվերջո իտալացիները նման ճնշմանը չդիմացան ու պարտվեցին 1:2 հաշվով և լքեցին պայքարը։

Հատկանշական է, որ որոշ ժամանակ անց խաղի գլխավոր մրցավար Բայրոն Մորենոն 2 տարվա ազատազրկում ստացավ թմրանյութեր տեղափոխելու համար։

Նույն առաջնությունում ևս մեկ սկանդալային հանդիպում տեղի ունեցավ կրկին Կորեայի մասնակցությամբ։ 1/4 եզրափակչում միմյանց հանդիպեցին Իսպանիայի և Կորեայի հավաքականները։ Խաղի գլխավոր մրցավարը եգիպտացի Ջամալ Ալ-Գանդուրն էր։ Այստեղ մրցավարական սխալներն ավելի քիչ էին, սակայն ավելի ազդեցիկ։ Մրցավարական անձնակազմը չհաշվեց իսպանացիները 2 մաքուր գոլերը։ Հատկանշական է, որ այդ 2 գոլերից մեկը «ոսկե» գոլ էր, այսինքն խաղը միանգամից պետք է ավարտվեր Իսպանիայի հաղթականով։  Սակայն առաջին դեպքում մրցավարները հորինեցին կանոնների խախտում, իսկ երկրորդ դեպքում որոշում կայացրին, որ գոլային փոխանցումից առաջ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից։ Սակայն կրկնապատկերներում պարզ երևում է, որ գնդակը մոտ 1 մետր գծից հեռու էր։

Ի վերջո խաղը հասավ 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ կորեացիները հաղթեցին 5:3 հաշվով և դուրս եկան կիսաեզրափակիչ։

2009 թվականի մայիսի 6-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում հանդիպեցին Չելսին և Բարսելոնան։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ երկրորդ խաղում Չելսիին միայն հաղթանակ էր պետք։  Չելսին միանգամից անցավ գործի և հանդիպման 9-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մայքլ Էսսյենը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, դժվար է բառերով բացատրել։ Մրցավարական անձնակազմը Թոմ Հեննինգ Էվրիբյոյի գլխավորությամբ իսկական կրկես սկսեց։ Հենց գնդակը հայտնվում էր Բարսելոնայի տուգանային հրապարակում, մրցավարը կարծես կուլ էր տալիս սուլիչը։ Ընդհանուր առմամբ մրցավարը Բարսելոնայի դարպասին չի նշանակել 4  11 մետրանոց հարված, որոնցից վերջինը` հանդիպման 96-րդ րոպեին։ Մրցավարը նաև սխալվել էր Չելսիի օգտին։ Հանդիպման 69-րդ րոպեին Բարսելոնայի ձախ պաշտպան Էրիկ Աբիդալը կարմիր քարտ ստացավ մրցակցի սիմուլյացիայից հետո։ Ի վերջո հանդիպման 93-րդ րոպեին Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հավասարեցրեց խաղի հաշիվը, և մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ եզրափակիչ դուրս եկավ հենց Բարսելոնան։

Վերջին հանդիպումը, որ այստեղ քննարկելու ենք, տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 18-ին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում։ Մրցավարական անձնակազմը՝ Վիկտոր Կաշաիի գլխավորությամբ, ուղղակի սպանեց Մյուխենի Բավարիային։ Բավարիան խաղում էր մրցաշարի ապագա հաղթող Մադրիդի Ռեալի հետ։ Երկու խաղից հետո հաշիվը հավասար էր, և խաղը տեղափոխվելու էր լրացուցիչ ժամանակ, բայց հանդիպման 83-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Բավարիայի կիսապաշտպան Արթուրո Վիդալը։ Կրկնապատկերում, սակայն, պարզ երևում էր, որ կիսապաշտպանը խախտում չի արել և գնդակին է խաղացել։ Լրացուցիչ ժամանակում մրցավարի որոշումները Բավարիային ուղղակի նոկաուտի ենթարկեցին։ Ընդամենը 5 րոպեի ընթացքում՝ հանդիպման 105 և 110-րդ րոպեներին, Ռեալի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն 2 գնդակ ուղարկեց Բավարիայի դարպասը և 2-ն էլ խաղից դուրս վիճակից։  Իհարկե, 10 հոգով մնացած Բավարիան չկարողացավ ուժերը հավաքել․ պարտվեց 4-2 հաշվով ու լքեց պայքարը։

Այս խաղից հետո ավելի սրվեցին VAR համակարգի անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Ի վերջո 2018 թվականին այն սկսվեց օգտագործվել, և մրցավարական սխալները պակասեցին։

Վաղինակ Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել