«Պատերազմը փոխեց մտածելակերպս, հիմա գնահատում եմ կյանքիս ամեն ակնթարթը». Դավիթ Թեմուրյան

«Պատերազմը փոխեց մտածելակերպս, հիմա գնահատում եմ կյանքիս ամեն ակնթարթը». Դավիթ Թեմուրյան

1915

Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից Դավիթ Թեմուրյանը պատմում է պատերազմի, զոհված ընկերների և իր հետագա պլանների մասին։ Պատերազմի ավարտից հետո նա արժանացել է  «Մարտական ծառայություն» պատվավոր մեդալին։ Դավիթի խսոքով՝ նա դեռ լիարժեք չի վերադարձել քաղաքացիական կյանքին, չնայած իր զորացրումից անցել է երկար ժամանակ։

աղաքացիական կյանքում երբևէ մտածե՞լ եք, որ ձեր ծառայության ընթացքում կարող է պատերազմ սկսվել, և Ձեզ մի օր հերոս կկոչեն։

Եթե անկեղծ, ապա մտածել եմ ու հաճախ ասել, որ գնամ ծառայության, պատերազմ կլինի, ես էլ կհերոսանամ ու ետ կգամ. այդպես էլ եղավ։

-Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է, ու ի՞նչ զգացիք այ պահին:

-Մարտական հերթապահության էի, հետո առաջին կրակոցները լսվեցին, առաջին սնարյադի ձայները լսվեցին, մտածեցինք՝ կով է մինի վրա պայթել, բայց հետո հասկացանք, որ պատերազմ է սկսվել։

Դավիթ Թեմուրյանը  ծառայության 1,5 տարին անցկացրել է Շուշիում, իսկ  44  օրյա պատերազմում  պաշտպանել է  Մարտակերտի շրջանի Մատաղիսի պաշտպանական դիրքը: Պատերազմի հենց առաջին օրվանից հյուսիս-արևլյան հատվածից  ընկել է  շրջափակման մեջ և մի քանի օր անց, համառ պայքարի արդյունքում, ընկերներով դուրս եկել շրջափակումից։

-Տուն շատ քիչ էի կարողանում զանգել, սկզբում, երբ շրջափակման մեջ էի, մերոնք  չգիտեին անգամ՝ ողջ եմ, թե զոհվել եմ, հետո 3-4 օրը մեկ մի քանի վայրկյանով զանգում էի, որովհետև պատերազմի առաջին օրից միայն մորս մասին էի մտածում։

-Հասարակությունը Ձեզ արդեն  ճանաչում է որպես հերոս, իսկ ո՞վ է Ձեր հերոսը։

-Իմ հերոսը իմ զոհված ընկերներն են։

Հերոսը նշում է, որ պատերազմը փոխել է իր մտածելակերպը, այնտեղ, շրջափակման մեջ լինլով, շատ է մտորել կյանքի մասին ու հասկացել, որ շատ բան է բաց թողել: Իսկ հիմա ամեն ակնթարթ իր համար թանկ է, գնահատում է կյանքը  ու պատրաստ է կյանքի յուրաքանչյուր դժվարության, միայն թե այլևս երբեք չկրկնվի այն ամենը, ինչ նա տեսավ։

-Երբ թշնամու հետ դեմ առ դեմ էիք հայտնվում, ի՞նչ էիք մտածում:

-Կա՛մ ես, կա՛մ  նա. ինչպես տեսնում եք, ես հիմա նստած հարցազրույց  եմ տալիս (ժպտում է):

Դավիթի հայրը՝ Սարգիս Թեմուրյանը նույնպես ազատամարտիկ է  եղել: Հերոսը նշում է, որ երբ իմացել է պատերազմի ավարտի մասին, մեծ ափսոսանք է ապրել, որ հոր ազատագրած հողերը մնացել էին թշնամուն։ Նա կռվի ժամանակ միշտ զգացել է հոր ներկայությունը, հիշել հոր կատարած հերոսական արարքները և փորձել նմանվել նրան։

-Ի՞նչ արժեք կամ գին ունի արիության մեդալը Ձեզ համար։

– Հրաժարվում եմ պատասխանել հարցին:

Տեսանյութում Դավիթը պատմում է առաջնագծում իր ու Աստծո կապի մասին․

Հարցազրույցը ամփոփեցինք մի քանի բլից հարցերով

-Թուրքը մեզ հակառակո՞րդ է, թե՞ թշնամի:

-Թշնամի:

-Հայաստան աշխարհը թանկ հո՞ղ է, թե՞ հայի դեմքն ու պատիվը:

-Բնականաբար՝ պատիվը:

-Կառուցել նորը, թե՞ վերականգնել  քանդվածը:

-Վերականգնել քանդվածը:

-Իրադարձություն, որը հիմնովին փոխեց կյանքդ:

-Պատերազմը, միանշանակ:

-Սիելի գիրք, ֆիլմ…

-Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը»:

-Սիրե՞լ, թե՞ լինել սիրված:

-Լինել սիրված:

Սերժանտ Թեմուրյանը չի սիրում խոսել պատերազմից ու իրենց կատարած քաջագործություններից, ինչ էլ պատմում է,  արտաբերում է ցածրաձայն ու դանդաղ: Բայց միշտ բոլորին ասում է՝ կիսատ գործ ունեն, դեռ ոչինչ ավարտված չէ։ Դավիթը այժմ շարունակում է ուսումը, որոշել է ծրագրավորող դառնալ։

Լյուսինէ Առաքելյան

1-ին կուրս

Կիսվել